Զվարթնոցի Կլոր շենք. «Պայմանավորվածություն ենք ձեռք բերել հարցը լուծել պահպանելու ճանապարհով»Panorama.am-ը գրում է.

Զվարթնոց օդանավակայանի Կլոր մասնաշենքի պահպանման համար կոնկրետ երաշխիքներ կոնցեսիոները չի տվել, բայց խոստացել են, որ կուսումնասիրեն շենքը պահպանելու հնարավորությունները: 

«Որևէ պատասխան չկար, բացի նրանից, որ քանդելու խնդրին են նայում: Բայց վերջերս մի քանի ճարտարապետներով եղանք Քաղավիացիայի գլխավոր վարչությունում, այդ հանդիպումը ցույց տվեց, որ եթե կարողանում ենք երկխոսել, պատասխանները դրական են լինում: Քաղավիացիայի վարչությունում կոնցեսիոների ներկայացուցիչն էր ներկա, ով ասաց, որ իրենց ճարտարապետական, կոնստրուկտորական ներուժով ևս մեկ անգամ կդիտարկեն հարցը: Մենք պնդեցինք, որ հարցին նայեն այն սկզբունքից, որ կարողանանք պահել շենքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նա նշեց, որ ճարտարապետական հանրությանը հույս է ներշնչում, որ շենքը կպահպանվի, քանի, որ կոնցեսիոների ներկայացուցիչներն ասել են, որ կդիտարկեն, թե ինչպես կարելի է պահպանել շենքը և օգտագործել թեկուզ այլ նպատակներով:

Հարցին՝ կոնկրետ ժամկետներ սահմանվե՞լ են խնդիրը դիտարկելու, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Մենք ժամկետների մասին չենք խոսել, քանի որ բարդ է: Ինչ-որ գրաֆիկներ չենք գծել: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ հարցը պետք է լուծենք պահպանելու ճանապարհով: Քանդելը հեշտ բան է, երբ վերականգնում ես, տասնապատիկ ավելի ջանքեր են հարկավոր»:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել