Արդեն հիսունհինգս լրացել է, ու զարմանում եմ, որ դեռևս չեմ կորցրել զարմանալու կարողությունս, ինչը, խոստովանեք, տարիքի հետ անցնող հատկություն է: Ինչևէ, երեկ զարմացա, որ հայաստանյան «ռեալ պոլիտիկի» հայր կոչվելուն արժանի ՀՀ առաջին նախագահը, խոսելով վարչապետի հրաժարականի մասին, այն ներկայացնում է որպես ապագայում տեղի ունենալիք հզոր հանրահավաքների ներկա արդյունք, իսկ իրապես հզոր «Դեմ.եմ» շարժումը ներկայացնում է որպես «ոչ իշխանական»՝ ավելի շատ քննարկումների, քան թե շարժման ածանցյալ: Իսկ վարչապետին պաշտոնանկ արած ու բհկականների մեջ «կոալիցիոն» ցեցը գցած Սերժին համարում է պարտված: «Ռեալ պոլիտիկի» այսպիսի զարգացումներ/փոխակերպումներ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10201452651869149?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



