1in.am-ը գրում է.

Այսօր Միլանում հատուկ տրիբունալի դատական հանձնաժողովը կորոշի Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի պատժաձևը: Նա մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել ֆինանսական խարդախության համար: Նախկին վարչապետին սպառնում է տնային կալանք կամ հասարակական աշխատանք:

Որոշումն, ըստ ամենայնի, կհրապարակվի հաջորդ շաբաթվա սկզբին՝ գրում է ITAR-TASS-ը:

Անցած տարվա օգոստոսին Իտալիայի Վճռաբեկ դատարանը հաստատել էր որոշումը, համաձայն որի՝ նա պետք է դատապարտվի 4 տարվա ազատազրկման և ղեկավար պաշտոններում երկամյա արգելքի:

Պատճառը հարկերի վճարումից նրա խուսափելն էր ու ստվերային հիմնադրամների ստեղծումը: Ավելի ուշ համաներման արդյունքում ժամկետը հասցվել էր 1 տարվա:

Հաշվի առնելով Բեռլուսկոնիի տարիքը՝ նրա համար կսահմանվի պատժի այլընտրանքային ձև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել