«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Չնայած Տիգրան Սարգսյանը, ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետի պաշտոնակատարն է, բայց, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարելու է փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը։ Պետք է նկատել, որ Տիգրան Սարգսյանը ապրիլի 3-ի հրաժարականից հետո կառավարությունում որեւէ միջոցառում չի անցկացրել։ Բոլոր միջոցառումները, այդ թվում նաեւ ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, անց է կացրել հենց Արմեն Գեւորգյանը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել