Psymag.am-ը գրում է.

Բազմաթիվ մարդկանց համար սթրեսային իրավիճակներին տված հակազդումը հաճախ լինում է ժպիտը: Այդկերպ նրանք փորձում են ցուց տալ, իբր վեճը կամ սթրեսը իրենց հետ ոչ մի առնչություն չունեն: Սա բնական է: 

Նաև կան մարդիկ, ովքեր ժպտում են, ենթադրենք, երբ իրենց թալանում են: Կարծես վախը պետք է որ արգելակեր ժպտալու կարողությունը, բայց շատ մարդիկ ժպտում են անգամ այն ժամանակ, երբ մահվան հասցնող վախ են ապրում:

Այս երևույթը բացատրող երկու տարբեր տեսություններ գոյություն ունեն: Համաձայն դրանցից մեկի, որոշ կենդանիներ, օրինակ, շները, երբ փորձում են ագրեսիա ցուցադրել, բացում են իրենց ատամները: Ատամները նրանց զենքն են: Բայց, ասենք, կապիկները, երբ ցուցադրում են իրենց ատամները, անում են դա լրիվ այլ պատճառով: Պրիմատոլոգ Սին Պրեշոֆտը, ուսումնասիրելով մակականերին, նկատել է այն, որ նրանք իրենց ատամները բացում են սոցիալական փոխհարաբերությունների մեջ մտնելիս:

Նրանց պարագայում այդ գործողությունն ամենևին էլ մարտի նետվելու ազդանշան չէ, այլ ավելի հաճախ տեղի է ունենում դոմինանտ և սուբդոմինանտ կապիկների միջև լարվածություն առաջանալու պահերին: Իսկ ժպտում էին, ինչպես հասկացաք, սուբդոմինանտները: Ժպիտից հետո դոմինանտ պրիմատներն իրենց սկսում էին ավելի ընկերասեր պահել: Այդկերպ մակականերն արտահայտում են իրենց լավ վերաբերմունքը դոմինանտներին և անում էին դա ակնառու վտանգի դեպքում: Հենց այդպիսի վարքն էլ ընդունված է անվանել զգուշավոր ժպիտ:

Պերշոֆտը նաև նշում է, որ կապիկների կողմից ժպիտն օգտագործվում է ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում: Սովորական շփման ընթացքում նույնպես  մակակաները ժպտում են բավականին անկաշկանդ: Շատ հնարավոր է, որ մարդիկ ժպտալու կարողությունը ժառանգել են իրենց հեռավոր նախնիներից ու ժպիտի միջոցով արտահայտում են հավանություն, ուրախություն և անգամ ցավակցություն: Ժպիտը մեզ համար շփման համեմատաբար ամենաարտահայտիչ ձևն է: Բայց, վտանգավոր իրավիճակներում ժպտալով, հնարավոր է, որ մարդիկ փորձում են հանգստացնել հակառակորդին:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել