1in.am-ը գրում է.
Սիրիայի Հոմս քաղաքում կրկնակի ահաբեկչության հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Associated Press գործկալությունը:
Պայթյունները որոտացել են Քարմ ալ- Լեզ թաղամասում: Հաղրդվում է, որ սկզբում օդ է բարձրացել փողոցում կայանած մի մեքենա, իսկ մեկ ժամ անց՝ առաջին պայթյունի վայրից քիչ հեռու պայթել է երկրորդ մեքենան: Նշվում է, որ զոհերի մեջ կան կանայք և երեխաներ, վիրավորների թիվը գերազանցում է 100-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_264226.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել