1in.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է՝ քանի որ Ուկրաինայի իշխանությունները մշտապես չեն վճարում հաշիվները, և գազի դիմաց այդ երկրի պարտքը հասել է 2.2 մլրդ դոլարի, «Գազպրոմը» պետք է Ուկրանա գազ մատակարարի միայն այն ծավալով, որի դիմաց կվճարվի մեկ ամիս շուտ: Այս մասին գրում է Interfax-ը:
«Որքան վճարեն, այնքան էլ կստանան»,- ասել է նախագահը` կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ:
Նա, սակայն, խնդրել է զերծ մնալ կանխավճարային համակարգի անցնելուց՝ քանի դեռ Ուկրաինայի իշխանությունների հետ լրացուցիչ խորհրդակցություններ չեն տարվել: Նախագահը ՌԴ ԱԳ նախարարությանը հանձնարարել է կազմակերպել բանակցությունները:
Իր հերթին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հիշեցրել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև շարունակում է գործել 2009-ին կնքած պայմանագիրը, որի պայմաններից մեկը կանխավճարային ձևին անցնելն է, եթե պարտքը չի մարվում:
ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի խոսքերով` Ուկրաինայի պարտքը Ռուսաստանին գազի դիմաց, 2014 թվականի ապրիլի 9-ի դրությամբ, կազմում է 2.238 մլրդ դոլար:



