Հայկական սերիալների որակի ու պահանջարկի, դերասանի աշխատանքի բարդությունների, ճանաչված մարդ լինելու դրական ու բացասական հետևանքների, հանդիսատեսի վերաբերմունքի ու բամբասանքների մասին ArmStar.am-ը զրուցեց դերասանուհի Անի Պետրոսյանի հետ:

Էկրաններին Ձեզ չենք տեսնում,  հոգնե՞լ եք , թե՞ սպասում եք լավ առաջարկի:

Այս ընթացքում նկարահանվելու առաջարկներ եղել են, բայց  սպասում եմ  լավ առաջարկի: Ինքներդ էլ տեսնում եք, որ այսօր հեռուստատեսությամբ ընդամենը  3-4 սերիալ է ցուցադրվում:

Սերիալը շատ դերասանների համար  գումար վաստակելու, իսկ ոմանց համար էլ ճանաչում ձեռ բերելու միջոց է: Ի՞նչ է Ձեզ համար աշխատանքը սերիալում

Նկարահարանվում եմ շատ երկար ժամանակ և ոչ միայն սերիաներում: Չեմ կարող ասել՝  ինձ մոտ ճանաչվելու, թե փող աշխատելու միջոց էր, քանի որ ինքնաբերաբար է այդպես ստացվել: Ստացել եմ առաջարկներ, որոնց  միջոցով և՛ ճանաչում եմ ձեռք  բերել,  և՛ գումար վաստակել:

Ի՞նչ է Ձեզ համար ճանաչումը:

 Ճանաչումն ինձ համար շատ հաճելի զգացում է: Զգում եմ մարդկանց, հանդիսատեսի սերը:  Արտիստի համար առավել հաճելի բան չկա, քան սիրված լինելն է:

Ձեզ՝  որպես դերասանի, դո՞ւր են գալիս մեր հեռուստատեսային սերիալները , ինչը՞  կփոխեիք նրանցում:

Փոխելուց ես չպետք է փոխեմ: Տրամադրվող բյուջեից է կախված սերիալի որակը, ժամանակից,  նկարահանման արագությունից: Ես նույնպես աշխատել եմ այս ռեժիմով: Սերիալն այսօր փրկում են մասնագետ դերասանները:

Արդյո՞ք մեր դերասաններն այսօր ապահոված են և վաստակու՞մ են իրենց քրտնաջան աշխատանքին  համապատասխան:

Ո՛չ, այսօր նրանք ապահոված չեն և  իրենց կատարած աշխատանքի դիմաց անարդար ցածր են վաստակում: Ցավոք, ժամանակներն են այդպես: Եվ այս հարցը վերաբերում է ոչ միայն դերասաններին:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել