17:29 , 9 ապրիլ, 2014Հայկական սերիալների որակի ու պահանջարկի, դերասանի աշխատանքի բարդությունների, ճանաչված մարդ լինելու դրական ու բացասական հետևանքների, հանդիսատեսի վերաբերմունքի ու բամբասանքների մասին ArmStar.am-ը զրուցեց դերասանուհի Անի Պետրոսյանի հետ:
Էկրաններին Ձեզ չենք տեսնում, հոգնե՞լ եք , թե՞ սպասում եք լավ առաջարկի:
Այս ընթացքում նկարահանվելու առաջարկներ եղել են, բայց սպասում եմ լավ առաջարկի: Ինքներդ էլ տեսնում եք, որ այսօր հեռուստատեսությամբ ընդամենը 3-4 սերիալ է ցուցադրվում:

Սերիալը շատ դերասանների համար գումար վաստակելու, իսկ ոմանց համար էլ ճանաչում ձեռ բերելու միջոց է: Ի՞նչ է Ձեզ համար աշխատանքը սերիալում
Նկարահարանվում եմ շատ երկար ժամանակ և ոչ միայն սերիաներում: Չեմ կարող ասել՝ ինձ մոտ ճանաչվելու, թե փող աշխատելու միջոց էր, քանի որ ինքնաբերաբար է այդպես ստացվել: Ստացել եմ առաջարկներ, որոնց միջոցով և՛ ճանաչում եմ ձեռք բերել, և՛ գումար վաստակել:

Ի՞նչ է Ձեզ համար ճանաչումը:
Ճանաչումն ինձ համար շատ հաճելի զգացում է: Զգում եմ մարդկանց, հանդիսատեսի սերը: Արտիստի համար առավել հաճելի բան չկա, քան սիրված լինելն է:
Ձեզ՝ որպես դերասանի, դո՞ւր են գալիս մեր հեռուստատեսային սերիալները , ինչը՞ կփոխեիք նրանցում:
Փոխելուց ես չպետք է փոխեմ: Տրամադրվող բյուջեից է կախված սերիալի որակը, ժամանակից, նկարահանման արագությունից: Ես նույնպես աշխատել եմ այս ռեժիմով: Սերիալն այսօր փրկում են մասնագետ դերասանները:
Արդյո՞ք մեր դերասաններն այսօր ապահոված են և վաստակու՞մ են իրենց քրտնաջան աշխատանքին համապատասխան:
Ո՛չ, այսօր նրանք ապահոված չեն և իրենց կատարած աշխատանքի դիմաց անարդար ցածր են վաստակում: Ցավոք, ժամանակներն են այդպես: Եվ այս հարցը վերաբերում է ոչ միայն դերասաններին:
Շարունակությունն` այստեղ