Երեւում է՝ բազմաթիվ հայտնիներ որոշել են փչացնել Քիմ Քարդաշյանի հարսանիքը: Ռեալիթի-շոուի 33-ամյա աստղը մայիսին Փարիզում ամուսնանալու է ամերիկյան ռեփեր Քանիե Ուեսթի հետ: Քիմը չէր սպասում, որ ավելի քան 100 հայտնիներ, որոնց հրավիրել էր իր հարսանիքին, կվերադարձնեն հրավերը:

Ընդ որում, նրանց թվում են նաեւ Ամերիկայի առաջին դեմքերը:

Հարսանիքին մասնակցելուց հրաժարվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ տիկնոջ՝ Միշել Օբամայի հետ, Բեյոնսեն՝ ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի հետ, եւ ԱՄՆ ամենաազդեցիկ հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին: Ֆրանսիա չեն մեկնի նաեւ դերասան Ջարեդ Լետոն, դերասան-ամուսիններ Ուիլ Սմիթն ու Ջադա Փինքեթ-Սմիթը, ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, երգիչներ Պրինցն ու Ռոբին Տիկը:

«Քանիեն գիտի, որ շատերն ատում են Քիմին: Քանիեի ընկերները հարսանիքին գնալու են միայն նրա համար»,- նշել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել