Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը լի էր մեսիջներով և, կարելի է ասել, օպերատիվ կարգով միջամտություն էր քառյակի շարքերում ընթացող իրադարձություններին՝ մասնավորապես քառյակից երկու ուժերի` ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հնարավոր կոալիցիայի մաս կազմելու մասով: Առաջին նախագահը հավատացնում է քառյակին, որ «քառյակի ֆորմատը» «սահմանդրական եղանակն է», որը տանելու է իշխանափոխության: Վարչապետի հրաժարականն էլ ներկայացնում է որպես իր կողմից ասված ֆորմատի կենսունակության ցուցիչ: Հետևաբար` քառյակի բոլոր ուժերի խնդիրն է զերծ մնալ կոալիցիոն ֆորմատներից և պաշտոններից, հակառակ դեպքում, եթե քառյակից ինչ-որ մեկը մաս կազմի կոալիցիային, ապա հետագա պատասխանատվությունը այլևս քառյակը չի կիսելու, այլ հենց այն ընդդիմադիրը, ով հակվեց կոալիցիայի և չօգտագործեց այս «պատմական պահը»: Այս ամենը ներկայացվում է որպես անձնական կարծիք, սակայն պարզ է, որ գոնե ՀԱԿ-ի մասով սա նաև ՀԱԿ-ի կարծիքն է: Եվս մեկ անգամ շեշտադրելով իր այս մտքերը` առաջին նախագահը անուղղակիորեն ցույց տվեց, որ իրոք քառյակի շարքերում լուրջ անհամաձայնություն կա՝ ամբողջական իշխանափոխության հարցի շուրջ, և դա է գլխավոր խոչընդոտը, որ ավարտին չեն մոտենում քառյակի անվերջ հանդիպումները: Ընդհանուր նախկին քաղաքագիտական վերլուծության տրամաբանությունն էր` մեկ տարբերությամբ. այս անգամ այն ուղղված էր ԲՀԿ-ից բացի, նաև ՀՅԴ-ին ու Ժառանգությանը կամ «քառյակի փրկությանը»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/674967965915275?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել