Ապագա սերունդների մասին մտահոգվելով, որպեսզի նրանք ապակողմնորոշված չլինեն ու կարողանան իրերն իրենց անունով կոչել, ներկայացնում ենք մարդկանց, թե ինչպես նրանք տեղ կգտնեն հայ ժող. պատմության գրքերում՝ 100-ից 200 տարի հետո:
Պատմությունը միշտ հիշում է ամենաազդեցիկ մարդկանց՝ իրենց ամենատիպական հատկանիշներով:
Այսօր կներկայացնենք Անդրեաս Ղուկասյանին:
Անդրեաս Ղուկասյանը պատմության մեջ կմտնի Անդրեաս Սիրուն անունով:
Գրքերում այս երիտասարդ քաղաքական գործիչը կմտնի որպես մտավորական, որպես հալածյալ, որպես ազգի եվրոպական ապագայի մասին մտածող: Նա իր վեհ գաղափարներով ազգային-ազատագրական պայքար էր տանում և մեկուսացել էր Գիտությունների ազգային ակադեմիայի աստիճանների ստորին հատվածում, նրա մոտ պարբերաբար գալիս գնում էր Րաֆֆի Սփյուռքահայը:
Նա պատմության մեջ իր Սիրուն մականունը ձեռք բերեց ժողովրդական բանահյուսություններում, երբ մարդիկ 2014 թվականին Տիգրան Կուտակայինից հետո բանահյուսում էին վարչապետի ապագան: Երկու աղջիկ իրենց թովիչ երգի մեջ օգտագործեցին Անդրեաս Սիրուն եզրույթը:
Ազգի պատմական ապագայով մտահոգվեցին՝ Էդգար Խաչատրյանը և Мовсес Демирчян-ը:



