Սյուրռեալիստական այս լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Օդրի Սիմփերն է: Այս յուրօրինակ լուսանկարներից մեկում մի գեղեցկուհու բերանից ոսկե ձկնիկներ են դուրս գալիս: Հետևի ֆոնի պատը կապույտ գույնով է ներկված, ինչն այն տպավորությունն է ստեղծում՝ ասես նա ջրի տակ քնած ջրահարս լինի: Մի այլ նկարում պատկերված է, թե ինչպես է մի աղջիկ անտառում ծառին հենված հանգստանում: Նայելով նրա սպիտակ թևերին՝ թվում է, թե նա ոչ թե սովորական աղջիկ է, այլ իսկական փերի: Այս ֆոտոշարքում կարելի է տեսնել նաև ամպերի վրա հանգստացող գեղեցկուհիների, ինչպես նաև չափազանց մեծ բանալի բռնած աղջկա: Այդ լուսանկարները խորհրդանշում են, որ աղջիկները և կանայք կարող են մեծ բարձունքների հասնել և բացել ցանկացած փակ դուռ: Օդրի Սիմփերի այս ֆոտոշարքի առանձնահատկեւթյունն այն է, որ նա դրանում աղջիկներին և կանանց պատկերում է իբրև գերբնական ուժով օժտված անհատների:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()











