«Կախարդական լեռ» հանգստավայրը տեղակայված է Չիլիի Հուլիո-Հուլիո արգելոցում: Իր յուրօրինակ դիզայներական լուծումների շնորհիվ այս ֆանտաստիկ կառույցը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը: Այս սքանչելի հյուրանոցն ասես մամռապատ լեռ լինի: Հյուրանոցի ճարտարապետները հենց այս էֆեկտն էլ ցանկացել են ստանալ: Այս հարմարավետ հյուրանոցը հիշեցնում է «Մատանիների տիրակալը» կինոնկարում պատկերված շինությունը: Հյուրանոցի ճարտարապետները ոգեշնչվել են այդ կինոնկարից և որոշել այսպիսի հոյակապ շինություն նախագծել: Այցելուները հյուրանոցից հեռանալուց հետո դեռևս երկար ժամանակ դրա հետ կապված վառ տպավորություններ են ունենում: Այստեղ կան հարմարավետ սենյակներ, գոլֆի դաշտ, ճաշասրահ և սաունա: Մի խոսքով, «Կախարդական լեռ» հյուրանոցում այցելուների հեքիաթային հանգիստն ապահովված է:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()



