1in.am-ը գրում է.
Արևմտյան երկրները Ուկրաինայի արևելքում անհանգիստ իրավիճակի պատճառով անհանսգտացած են Ռուսաստանի հաջորդ քայլով, գրում է The Washington Post-ը: Ըստ թերթի՝ Դոնեցկում և Ուկրաինայի մի քանի այլ շրջաններում լարվածության ուժեղացումը «հանկարծակի» է եղել և մտավախություններ առաջացրել, որ Մոսկվան շուտով կփորձի կրկնել տարածքներ միացնելու իր հաջողությունը:
The Wall Street Journal-ը նշում է, որ Ուկրաինայում վերջին իրադարձությունների սցենարը հիշեցնում է այն, ինչը նախորդել է Ռուսաստանին Ղրիմի բռնակցմանը: Եթե բողոքի ակցիաները շարունակվեն, դա կդժվարացնի մայիսի 25-ին նախագահական ընտրություններ անցկացնելու Կիևի ծրագրի իրագործումը, որին կողմ են ԱՄՆ-ը և Եվրոպան, ասված է հոդվածում:
Նույնանման կարծիքի է նաև The Los Angeles Times-ը, որը գրում է, որ Դոնեցկում, Լուգանսկում և Խորկովում տեղի ունեցող իրադարձություններն արտացոլում են այն, ինչ տեղի է ունեցել Ղրիմում: Բացի դրանից՝ թերթը բերում է փորձագետների կարծիքը, ըստ որի՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն, նախկինի պես, «ճգնաժամին, որը ոչ ոք չէր կանխատեսում, դանդաղ արձագանքելու փուլում» են: