Տպավորություն է ստեղծվում, որ վարչապետի հրաժարականին պատրաստ չէր, ոչ միայն իշխանական թևը, այլ նաև հենց ընդդիմությունը: Առնվազն ներկա վիճակում ՀՅԴ և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների համար արդեն շոշափելի է «ազգային համաձայնության» կառավարության մոդելը: Համենայնդեպս այդ ուժերից հնչեցվող հայտարարությունները նման բովանդակություն ունեն: Զուգահեռ կարելի է նկատել, որ ՀԱԿ-ը և Ժառանգությունը դեռ չեն ուզում համակերպվել այս ֆորմատի հետ: ՀԱԿ-ի կողմից ավելի շատ խոսվում է դեռ մինչ այս պահը անհասկանալի «փուլային» տարբերակի մասին, իսկ Ժառանգությունը դեռ հավատում է քառյակի կենսունակությանը: Ստացվում է, որ որքան էլ հայտարարույթուններ հնչեցվի այն մասին, որ կոնսոլիդոցիոն պրոցեսում ներառված ուժերը շարունակում են գործել նախկինի պես, միևնույնն է գոնե հայտարարությունների մակարդակով նկատելի է այդ ուժերի միջև առաջացած խզումը: Դեռ կոնսոլիդացվելուց առաջ պետք էր հստակ նկատի ունենալ, որ երբևէ իշխանության մեջ եղած կուսակցությունը (ՀՅԴ, ԲՀԿ) չի կարող մի քանի շաբաթում տրանսֆորմացվել արմատական ընդդիմության, ինչիպիսին ասենք ՀԱԿ-ն է: Երբևէ իշխանության մեջ եղած կուսակցությունը համապատասխան հանգամանքների դեպքում միշտ էլ ձգտելու է զբաղեցնել իշխանական նիշայում իրեն պատկանող տեղը, քանի որ կապող թելերը շատ ամուր են, որքան էլ որ դրանք թափանցիկ երևան: Միաժամանակ պետք է հիշել, որ նմանատիպ կուսակցությունները միշտ էլ առաջ են քաշելու այնպիսի պահանջներ, որոնք ոչ թե համակարգում դասավորված ուժերի տրամաբանությունն են փոխելու` այլ միջանկյալ օղակներում ի նպաստ իրենց ուժերի դասավորություն են առաջացնելու: Հետևաբար հույսը մեծապես կապելով այլ պլանների հետ` այսօր արդեն ՀԱԿ-ն ու Ժառանգությունը հասկանում են, որ գտնվում են քաղաքական մարգինալացման հերթական վտանգի առաջ: Անկախ այն հանգամանքից, թե որակական հատկանիշներով ինչպիսինն է իշխանությունը, վերջին ամիսներին հասարակական լայն զանգվածների ուշադրության կենտրոնում էր հենց «հրաշալի քառյակի» շուրջ ընթացող իրադարձությունները և հիմա նորից այդ զանգվածները անորոշության մեջ են, իսկ նրանց բացատրություն տվողները ինչ-որ հանդիպումների փնտրտուքի մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/674511142627624?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել