Life.panorama.am-ը գրում է.

«Դար 21» հեռուստաընկերության հաղորդավարուհի, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Դիանա Մալենկոյին մարդիկ արդեն ճանաչում են նաև որպես Արամ MP3-ի տեսահոլովակի աղջիկ: Life.panorama.am-ը Դիանայի հետ զրուցել է եվրատեսիլյան հոլովակում հայտնվելու, թատրոնում խաղալու, Մալենկո ազգանվան արմատների և այլ թեմաների շուրջ:
-Շուրջ մեկ տարի է`խաղում եք թատրոնում. ի՞նչ եք հասցրել ստանալ բեմից և տալ`հանդիսատեսին:
-Այս մեկ տարվա ընթացքում ամենակարևոր բանը, որ սովորել եմ, այն է, որ բեմում պետք է լինել անկեղծ, հենց այդ անկեղծությունն էլ փորձում եմ փոխանցել հանդիսատեսին, որից մշտապես ակնկալում եմ ստանալ ծափահարություններ և լսել առողջ քննադատություն՝ էլ ավելի կատարելագործվելու համար:
- Ո՞րն է ձեզ համար ամենահոգեհարազատ դերը և ինչո՞ւ:
-Երբ սկսում ես կերտել կերպար, այն, կարծես, դառնում է քո երեխան, ամբողջ օրը մտածում ես դրա մասին, այդ պատճառով էլ բոլոր դերերս հոգեհարազատ են ինձ: Բայց, իհարկե, կերտած առաջին կերպարը մնում է ամենահիշվողը, իսկ առաջին բեմելը թողնում է ամենավառ տպավորությունները:
-Դուք հաղորդավարուհի եք, ով ընտրեց նաև դերասանուհու ճանապարհը,
թե՞ սրանքձեզ համար հավասար հարթությունների վրա են:
-Հաղորդավարությունն ինձ համար անգամ մասնագիտություն էլ չէ, քանի որ այն կարծես բջիջներիս մեջ լինի: 14 տարեկանից այդ ոլորտում եմ, և, ինչպես ամեն օր արթնանում են, նույն կերպ էլ ես ամեն օր լինում եմ հեռուստատեսությունում. առանց դրա չեմ կարող: Այդտեղ ես ստեղծել եմ իմ աշխարհը, որտեղ ապրում եմ և չեմ պատկերացնում ինձ այդ աշխարհից դուրս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ