1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի նոր վարչապետ Մանյուել Վալսը ժողովրդականության վարկանիշով առաջ է անցել նախագահ Ֆրանսուա Օլանդից: Համաձայն LH2 ինստիտուտի կողմից հրապարակված հասարակական կարծիքի հարցման՝ ֆրանսիացիների 56 տոկոսը դրական կարծիք ունի մոտ մեկ շաբաթ առաջ նշանակված կառավարության ղեկավարի մասին: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:

Հաշվի առնելով այդ ցուցանիշը՝ կարելի է վստահաբար հավաստել, որ ՏԻՄ ընտրություններում սոցիալիստների պարտությունից հետո Օլանդի նախաձեռնած վերադասավորումները նախարարների կաբինետում հասել են ցանկալի արդյունքի: Վալսի նախորդին՝ Ժան-Մարկ Էյրոյին, դրական գնահատական էր տալիս միայն ֆրանսիացիների 23 տոկոսը:

Վալսի դրական կողմն այն է, որ նրա գործողությունները դեռևս ներքին գործերի նախարար եղած ժամանակ եղել են բավականին կոշտ, ինչն աջակցություն է գտել ինչպես սոցիալիստների կողմնակիցների, այնպես էլ լիբերալ-պահպանողականների շրջանում: Վերլուծաբանները նշում են, որ նրա վարկանիշը ժամանակի ընթացքում կարող է նվազել: Ներկայում Վալսը ժողովրդականությամբ գերազանցում է նաև Օլանդին (27 տոկոս):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել