0008c260-642Araratnews.am-ը գրում է.

Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսն այսօր պաշտոնական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա։ Երկկողմ հարաբերությունների մեջ առաջին անգամ է վերջին 90 տարում այդ երկրի նախագահը ժամանում Միացյալ թագավորություն։ Այստեղ նա կհանդիպի Մեծ Բրիտանիայի կառավարության, ինչպես նաև թագուհի Եղիսաբեթ 2-րդի հետ։

Սպասվում է, որ Հիգինսը կհանդիպի նաև Մեծ Բրիտանիայում ապրող իռլանդացիների հետ։ Ելույթով հանդես կգա երկրի խորհրդարանում։ Հիգինսի պատվին կկազմակերպվի ճաշկերույթ, որին մասնակցելու են նաև Իռլանդիայի հանրապետական բանակի նախկին հրամանատար Մարտին Մաքգինեսը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և այլն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել