Aravot.am-ը գրում է.
Այս օրերին Կապանի տարբեր դպրոցների մանկավարժներից դժգոհություններ ու ահազանգեր ենք ստանում, որ իրենց աշխատավարձերից շարունակում են պահումներ անել, անկախ նրանից, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է ճանաչվել:
«Աշխատավարձիցս պահումներ են արել հունվար, փետրվար ամիսներին, մի քանի օր առաջ աշխատավարձ ստանալիս հաշվեցի տեսա կրկին պահում են արել՝ մարտ ամսվա համար, այն դեպքում, երբ բոլորովին վերջերս Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այդ դրույթը եւ այլեւս պահումներ չպետք է արվեր, ոչ ոք իրավունք չուներ առանց սեփականատիրոջ կամքի պահումներ կատարել: Մինչեւ օրս ֆոնդի կառավարիչ նույնիսկ չէինք ընտրել ու տեղյակ չենք, թե մեր աշխատավարձից այս ամիսներին կատարված պահումներն ուր են ուղղվել» , – ասացին մեզ դիմած մանկավարժները եւ խնդրեցին բարձրաձայնել իրենց մտահոգության մասին:
«Վերադարձ» երիտասարդական քաղաքացիական շարժում հ/կ նախագահ Գոռ Թադեւոսյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ մտադիր են առաջիկա օրերին հանդիպում կազմակերպել եւ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, մտահոգ քաղաքացիների մասնակցությամբ քննարկել ստեղծված իրավիճակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



