Footsport.am-ը գրում է.
Նախորդ ամսվա վերջին Խանտի Մանսիյսկում ավարտված շախմատի հավակնորդների մրցաշարում ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը գրավեց 2-րդ տեղը` իրենից առաջ թողնելով միայն աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Ռուս շախմատիստն անհաջող սկսեց մրցաշարը` առաջին կեսից հետո եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Բավական է նշել, որ առաջին 7 պարտիաներում Կարյակինն այդպես էլ չճաշակեց հաղթանակի քաղցրությունը` 5 մրցախաղ ավարտելով խաղաղ արդյունքով և 2-ում էլ` պարտվելով: Առաջին շրջանի վերջին `7-րդ մրցափուլում ռուս շախմատիստի մրցակիցը Լևոն Արոնյանն էր: Իր հարցազրույցում Կարյակինը պատմել է այդ պարտիայից առաջ իր զգացողությունների մասին. «Ես չէի ցանկանում առաջին շրջանն ավարտել բացասական հաշվեկշռով: Այդ պատճառով Արոնյանի դեմ որոշեցի խաղալ ագրեսիվ ոճով: Սակայն Արոնյանի կողմից հանդիպեցի հանճարեղ հակախաղի և ստիպված էի առաջին կեսն ավարտել վերջին տեղում: Շատերը նման իրավիճակում թևաթափ կլինեին: Ինչ- որ պահի ցանկացա նույնիսկ ամեն ինչ գրողի ծոցն ուղարկել և ընդհանրապես թողնել շախմատը: Սակայն այդ թուլությունը երկար չտևեց, և ես սկսեցի նախապատրաստվել Սվիդլերի հետ կայանալիք հերթական խաղին»,- խոստովանել է Կարյակինը: Հիշեցնենք, որ նշված պարտիայում, որում ռուս շախմատիստը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով, Արոնյանը հիանալի անցկացրեց և այդ հաղթանակից հետո Անանդի հետ միասին սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Գաղտինք չէ, որ այդ ժամանակ շատերը, և ոչ միայն հայ շախմատիստի երկրպագուները, համոզված էին, որ Լևոնն իրապես հաղթողի հիմնական թեկնածուն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ