http://jillinthebox90.files.wordpress.com/2009/10/feminism041.gifՇատ անգամ է խոսել մեր ազգի օտարամոլության և դրա տարբեր դրսևորումների մասին, սակայն այս անգամ ցանկանում եմ խոսել 21-րդ դարի մեծագույն չարիքներից մեկի` ֆեմինիզմի մասին: Հիրավի, մեր «ազատամիտ» դարաշրջանում, մեր ոչ պակաս «ազատամիտ» հասարակությունում ինչ որ ախմախ մոդայի ոչ պակաս ախմախ դրսևորում է դարձել մուլտիպլիկացման բնավորությունը: Մանրամասնեմ. Այսօր ամեն ոք, ով իրեն քիչ զարգացած է համարում, բայց շատ ժամանակ  տափակ ու սահմանափակ անձնավորություն է, իր սրբազան պարտքն է համարում հետևել համաշխարհային թռենդերին: Ամենաակտուլաներից թռենդերից մեկը մեր օրերում ֆեմինիզմն է:

Հարգելի իգական սեռի ներկայացուցիչներ, որոնք չտեղեկատվածության պատճառով հայտվել են այս աղանդի ճիրաններում և իհարկե ոչ այնքան հարգելի ֆեմինիստներ, ինձ ճիշտ հասկացեք, ես դեմ չեմ կանանց իրավահավասարության գաղափարին, ամենևին: Հավասար լինել չի կարող նշանակել գերակայություն, այնինչ, հավասարության նշանը երկկողմանի է, և այն պնդումները, որ միակ պատճառը, որ կանանց շարքում չկան այնքան գիտնականներ կամ մշակույթի անվանի գործիչներ, ինչպես արական սեռի մոտ` իրավահավասարության պակասն է եղել, ես համարում եմ առնվազն ապուշության և դեգենեռատության` մառազմի աստճանի հասած դրսևորում:

Հասկանում եմ, հիմա շա՜տ խելացիներ կփորձեն հակասություն կամ սխալ գտնել ասածիս մեջ, սակայն ուզում եմ մաթեմատիկական բնույթի հարց տալ. որոն է ավելի լավ` դրակա՞ն թիվը, թե՞ բացասկանը: Ի վերջո, երկուսն էլ թիվ են, բայց դրանք խիստ տարբեր են: Այնուամենայնիվ, թե արական, թե իգական սեռի ցանկացած ներկայացուցչի, որ քիչ թե շատ գլուխ է հանում տրիվիալ թվաբանությունից, կհաստատի, որ դրանք` չնայած իրենց խիստ հակառակ բևեռների պատկանելիությունից, նույն թվերն են` ուղղակի տարբեր նշաններով:

Այսպիսով, ասում են` տիեզերքի բացարձակ լեզուն մաթեմատիկան է, ուստի, մարդ արարածը, որպես տիեզերքի մասնիկ, ենթարկվում է որոշ կանոնների, այդ թվում նաև մաթեմատիկական: Հարց. Եթե կարելի է ընկալել և ընդունել որ -3 թիվը նույնը չէ, ինչ 3 թվը, ինչու պետք է Տաթևը նույնը լինի ինչ Արմենը: Միթե դա փոխում է նրանց էությունը կամ բարոյական կերպարը, կամ ինչ որ առումով անդրադառնում է նրանց իրավահավասարության վրա:

Սիրելիներս, եկեք հասկանանք այն պարզ ճշմարտությունը, որ հակառակ սեռերը ստեղծված են փոխադարձաբար լրացնելու միմյանց, ոչ թե միմյանց նկատմամբ հակասության մեջ մտնելու: Կա, մրցակցություն հասկացույուն, սակայն հանուն ինչի մենք պետք է մրցենք, երբ երկու սեռի համար էլ, գերագույն շահը հակառակ սեռի ներկայացուցչի հետ երջանկության մոդել կառուցելն է… խոսքն իհարկե այլասեռված անՆՆասունների մասին չէ:

Ասյպիսով, եկեք չմրցենք, եկեք չապացուցենք, եկեք չգերակայենք: Եկեք սիրենք, եկենք հարգենք, եկեք գնահատենք: Նույնիսկ բուսյերի մեջ, տեսակի շարունակելիությունը հիմնված է անսահման պարզ, բայց միևնույն ժամանակ անսահման բավարարող սկզբունքի` սեռերի տարբերության վրա: Ուստի, մեսսիջս կարելի է ընդհանրացնել հետևյալ սահմանումով. Եկեք մարդ լինենք, ոչ թե բույս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել