Panorama.am-ը գրում է.
Ադրբեջանում գտնվող հայ գերիներ Հակոբ Ինջիղուլյանին և Արսեն Խոջոյանին վերադարձնելու համար Հայաստանը լուրջ աշխատանքներ է տանում, վստահեցնում է ՀՀ ՊՆ պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:
«Պետք է ասեմ, որ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» համաժողովի ընթացքում նշեց նա:
Սեյրան Օհանյանը հավելեց, որ Հակոբ Ինջիղուլյանի դեպքում ադրբեջանական կողմը շեշտը դնում է նրան երրորդ երկիր տեղափոխելու վրա. «Հակառակորդի սկզբունքն է բոլոր զինծառայող գերիներին երրորդ երկիր ուղարկելը, ինչը միջազգային նորմերի խախտում է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2014/04/07/s-ohanyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



