«Հակոբ Ինջիղուլյանին և Արսեն Խոջոյանին վերադարձնելու համար Հայաստանը լուրջ աշխատանքներ է տանում»


11:28 , 7 ապրիլ, 2014

«Հակոբ Ինջիղուլյանին և Արսեն Խոջոյանին վերադարձնելու համար Հայաստանը լուրջ աշխատանքներ է տանում»Panorama.am-ը գրում է.

Ադրբեջանում գտնվող հայ գերիներ Հակոբ Ինջիղուլյանին և Արսեն Խոջոյանին վերադարձնելու համար Հայաստանը լուրջ աշխատանքներ է տանում, վստահեցնում է ՀՀ ՊՆ պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:

«Պետք է ասեմ, որ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» համաժողովի ընթացքում նշեց նա:

Սեյրան Օհանյանը հավելեց, որ Հակոբ Ինջիղուլյանի դեպքում ադրբեջանական կողմը շեշտը դնում է նրան երրորդ երկիր տեղափոխելու վրա. «Հակառակորդի սկզբունքն է բոլոր զինծառայող գերիներին երրորդ երկիր ուղարկելը, ինչը միջազգային նորմերի խախտում է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ