Emedia.am-ը գրում է.
Գերմանիայի Բունդեսլիգայի խաղարկության հերթական՝ 30-րդ տուրում, Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Վոլֆսբուրգ»-ին:
Յուրգեն Կլոպպի սաներն առաջին կեսում բավականին իներտ էին գործում ու թույլ էին տալիս «Վոֆսբուրգ»-ին նաև բավականին վտանգավոր գրոհել: Դրվագներից մեկն էլ հենց ավարտվեց նրանց գոլով: Խաղի հաշիվը բացեց Օլիչը:
Երկրորդ կեսում սակայն դորտմունդցիները կերպարափոխվեցին ու սկսեցին ավելի ակտիվ գործել: Ռոյսի փոխանցումից հետո աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին:
Րոպեներ անց հերթական անգամ Հենրիխը հիասքանչ հնարավորություն ստացավ հաշվի մեջ առաջ անցկացնելու «Բորուսիա»-ին, սակայն այն դիրքից, որտեղից նա ընդհանրապես անվրեպ է հարվածում, գնդակը շեղ ընթացավ: Դրանից հետո, նա փոխարինվեց ու նրա փոխարեն դաշտ դուրս եկավ Հոֆմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ