Life.panorama.am-ը գրում է.
Ծանր վիրավորների կյանքը փրկելու նոր` հեղափոխական մեթոդ են առաջարկում Փիթսբուրգի համալսարանի Ծխական հոսպիտալի բժիշկները: Մեծ քանակությամբ արյունահոսության դեպքում նրանք առաջարկում են սառեցնել հիվանդներին մինչեւ 10 աստիճան ըստ Ցելսիուսի` արյունը փոխարինելով աղի լուծույթ պարունակող ջրով: Այս պարագայում բջիջների ակտիվությունը հասցվում է գրեթե զրոյի, բժիշկներին ժամանակ ընձեռելով երկարատեւ վիրահատություն իրականացնել եւ փրկել հիվանդի կյանքը: Այս մասին գրում է New Scientist-ը:
Այժմ ավարտվում է վիրաբույժների խմբի ձեւավորումը, ովքեր նոր մեթոդով պետք է վիրահատեն առատ արյունահոսությամբ հիվանդանոց ընդունված առաջին տասը հիվանդներին: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր կորցրել են արյան 50%-ը եւ ում չի հաջողվի վերակենդանացնել սովորական եղանակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ