Արևմուտքի և Ռուսաստանի միջև տեղեկատվական պատերզամը շարունակվում է: Եթե հիշում եք կար մի շրջան, երբ համացանցում էին հայտնվում արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնալսված հեռախոսազրույցները: Դրանք հիմնականում վերագրվում էին ռուսական գաղտնի ծառայություններին: Իսկ օրինակ երեկ մենք տեսնենք ճիշտ հակառակ գործընթացը. համացանցում հայտնվեց երկու ռուս բարձրաստիճան դիվանագետների հեռախոսազրույցը, որը հիմնականում վերաբերում էր Ղրիմի շուրջ ՄԱԿ-ում տեղի ունեցած քվեարկությանը: Մի խոսքով Ռուսաստանը նախաձեռնեց այս ոճը, իսկ Արևմուտքը դրան զարկ տվեց: Այլ կերպ ասած ընդունեց մարտահրավերը:

Այսպիսով երեկ համացանցը ողողվեց Մալավիում և Զիմբաբվեում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բախարևի և Էրիթրեաում ՌԴ դեսպան Իգոր Չուբարովի գաղտնալսված հեռախոսազրույցը: Զրույցի ժամանակ Չուբարովը շնորհավորում է Բախարևին, որ «իր երկիրը (Զիմբաբվե) շատ ճիշտ ընկալում է դրսեւորել Ուկրաինայի իրավիճակի հարցում»: Իսկ Բախարևն իր հերթին հարցնում է Չուբարովին, թե ինչու է Էրիթրեան ձեռնպահ քվեարկել: Չուբարովը դրան ի պատասխան խոստանում է իր ընկերոջը, որ ինքը դեռ «դրանց տեղը կդնի և կստիպի ճանաչել Աբխազիան եւ Հարավային Օսիան»: Այնուհետև դեսպանները կես կատակ կես լուրջ ասում են, որ Ղրիմը դեռ սկիզբն է, և շուտով հերթը հասնելու է այլ տարածքների, այդ թվում Կատալոնիային, Քալիֆորնիային, Մայամիին, քանի որ այնտեղ ևս ռուսալեզու բնակչություն կա, ովքեր կարող են հանրաքվե անցկացնել: Նշենք, որ Ռուսստանի ԱԳՆ-ին այս ձայնագրության հետ կապված արդեն իսկ ուղղվել են մի շարք հարցեր, որոնց ի պատասխան պարզապես ասվել է, որ ԱԳՆ-ն չի մեկնաբանում տվյալ ձայնագրությունը:

Նախ սկսենք նրանից, որ ոչ մի կերպ չեմ ուզում արդարացնել այս դիվանագետների` որոշ առումներով ոչ կոռեկտ արտահայտությունները: Բայց մյուս կողմից նախ պետք է ասել, որ սա մասնավոր հեռախոսզրույց է, որի ժամանակ դիվանագետները, ոչ թե ծրագրում են հեղափոխություն կամ էլ ինչ-որ այլ տիպի դավադրություն, ինչպես որ օրինակ ԱՄՆ պետքրտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդն էր ծրագրում Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի հետ, այլ պարզապես կատակում են ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այլ կերպ ասած նախորդների հետ համեմատ անհամարժեք է: Սրանից ինչ-որ ողբերգություն սարքել լուրջ չէ: Առավելևս երբ ուշադրություն ենք դարձնում այն դրվագին, երբ դիվանագետները խոսում են այլ տարածքների մասին, ինչպիսիք են Մայամին կամ էլ կալիֆորնիան, պարզից էլ պարզ է, որ նրանք կատակում են: Կարճ ասած ռուս դիվանագետները որոշել էին մի քիչ ճրիկանալ: Պարզապես այս ամենի մեջ անլուրջն այն է, որ նման մակարդակի պաշտոնյաները անզգուշություն են ցուցաբերել` խոսելով ոչ գաղտնի հեռախոսակապով (դիվանագետների համար գործում է առանձին և միջազգային իրավունքով պաշտպանված գաղտնի շփման համար առանձին հեռախոսագծեր):

Այս լուրն ի դեպ մեր լրատվամիջոցները տարածել են հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին: Իսկ թե որտեղից ուկրաինացիներին այդ ձայնագրությունը կարծում եմ դժվար չէ կռահել: Կարծում եմ ամերիկացիք փորձում են «վրեժ» լուծում ռուսներից կամ էլ, որ ավելի հավանական է, նախազգուշացնել Ռուսաստանին, որ եթե վերջինիս շարունակի տարածել իրենց պաշտոնյաների գաղտնի խոսակցությունները, ապա կստանա լուրջ հակահարված: Դե ինչ տեսնենք, թե ինչպես կզարգանան գործընթացներն այսուհետ, և արդյոք առաջիկայում մենք կլսենք Ռուսաստանի և Արևմուտքի պաշտոնյաների նոր և ավելի ցինիկ գաղտնի հեռախոսազրույցներ, թե` ոչ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել