ևս մեկ անգամ դիմում եմ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանին
Հարգելի պարոն դեսպան
Վերջերս տեղեկացա, որ Դուք խանդավառությամբ և գորովանքով ընթերցանություններ եք անում հայ փոքրիկների համար (չնայած հայ փոքրիկները չեն հասկանում անգլերեն): Ուրախությամբ տեղեկացա նաև, որ աշխատանքից ազատ ժամանակ մասնակցում եք տարատեսակ ֆլեշմոբերի, պարում եք փողոցում: Ողջունելի է, քանի որ Երևան քաղաքի փողոցներում պարող դեսպանների ամեն օր չենք տեսնում: Միգուցե պատճառն այն է, որ մյուս դեսպանները չեն կարողանում Ձեր նման հմտորեն պարել: Ամեն դեպքում դուք ունեք առավելություն, քան որ ներկայացնում եք Մայքլ Ջեքսոնի հայրենիքը, իդեպ նա նույնպես յուրովի սիրում էր երեխաների:
Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ դիմում եմ Ձեզ.
Պարոն դեսպան, արդյոք ամերիկյան պետական կառույցները նյութական, տեղեկատվական, խորհրդատվական կամ ռազմական օգնություն են ցույց տալիս այն զինյալներին, որոնք գրավել են և թալանում են հայկական Քեսաբ քաղաքը:
Հարցս պարզ է, ակնկալում եմ պարզ պատասխան՝ ԱՅՈ կամ ՈՉ:
Ես համոզված եմ, որ դուք տաղանադավոր հեքիաթ պատմող և ոչ պակաս տաղանդավոր փոփ պարող եք, բայց միգուցե ժամանակն է մի փոքր էլ որպես դեսպան ներկայանաք:
Վերջերս տեղեկացա, որ Ձեր երկրի կառավարությունը թույլ չի տալիս դատապարտել Քեսաբում գրոհայինների գործողությունները: Ձեր կառավարությունը գրոհայինների գործողությունները համարում է "ոչ դատապարտելի" (հիշեցնեմ, որ նրանք առևանգում և թալանում են մարդկանց, երբեմն էլ գնդահակարում և բռնաբարում)
Միգուցե ավելի լավ կլինի Խնկո Ապոր գրադարանում երեխաներին հեքիաթներ կարդալու և Երևանի փողոցներում պարելու փոխարեն ԳՈՆԵ սնունդ և տաք հագուստ տալ Քեսաբից գաղթած երեխաներին, կանանց և ծերերին:
P.S. Պարոն դեսպան, ես ինքս չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ, ոչ մի երկրի լրտես չեմ, սիրում եմ Մարկ Տվենի, Ջեկ Լոնդոնի, Սելինջերի ստեղծագործությունները, լսում եմ ամերիկյան ջազ, բայց չեմ սիրում, երբ ավերում և թալանում են հայաբնակ բնակավայրերը:
Հարգանքներով՝ #Savekessab
Կից նյութն` այստեղ