1in.am-ը գրում է.
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովն առաջարկում է խստացնել ընտրողներին կաշառելու համար ընտրական գործընթացի կողմերի պատասխանատվությունը:
«Նոր օրինագիծը նախատեսում է քաղաքացիների ընտրական իրավունքների խախտման համար պատասխանատվության խստացում: Խոսքն ընտրողներին կաշառելու, նրանց կամքի արտահայտության արդյունքները կեղծելու, ընտրական փաստաթղթերի կեղծման և ընտրական գործընթացի այլ իրավախախտումների մասին է»,- Facebook-յան իր էջում գրել է նա:
«Եվս մեկ նորույթ Ուկրաինայի օրենսդրության համար` քրեական պատասխանատվություն սահմանել այն ընտրողների համար, ովքեր համաձայնում են դրամական միջոցներ կամ նյութական այլ բարիքներ ընդունել, այս կամ այն թեկնածուի կամ քաղաքական ուժի օգտին քվեարկելու փոխարեն»,- հավելել է Ավակովը:
«Կաշառելու համար պետք է պատասխան տան ոչ միայն նրանք, ովքեր առաջարկում են, այլև նրանք, ովքեր համաձայնում են: Դա կարող է լինել 1700-5400 գրիվենի չափով տուգանք կամ երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ կամ էլ այդ նույն ժամկետով` ազատազրկում»,- ընդգծել է ՆԳ նախարարը:



