Թվում էր, թե միակ բանը, որը պետք է հետապնդի Քեյթ Ուինսլեթին՝ Տիտանիկի շռնդալից հաջողությունից հետո, դի Կապրիոյի հերոսի մահը թույլ տալն էր, երբ տախտակի վրա բավարար տեղ կար երկուսի համար: Սակայն, շնորհիվ նվիրված երկրպագուների, Քեյթ Ուինսլեթին մինչ օրս էլ հետապնդում է ֆիլմում արված նրա մերկ նկարը:

Divergent ֆիլմի պրեմիերայի ժամանակ երկրպագուներից մեկը խնդրեց Քեյթին ստորագրել այդ մերկ նկարի կրկնօրինակի վրա, ինչը վրդովվեցրեց դերասանուհուն:

«Ես երբեք չեմ ստորագրի նման նկարի վրա: Շատ անհարմար եմ ինձ զգում. ինչո՞ւ պետք է մարդիկ նման բաներ անեն... Մարդիկ հաճախ են խնդրում են ինձ ստորագրել այդ նկարի վրա, և դա վիրավորում է ինձ: Ուղղակի ծիծաղելի է»,-վրդովված անկեղծացել է հոլիվուդյան աստղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել