Haynews.am-ը գրում է.
Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլի ֆեդերացիայում քննարկման էր հրավիրել լրագրողների,Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների,և, ընդհանրապես, ֆուտբոլով հետաքրքրվող մարդկանց` քննարկելու մի շարք հարցեր, որոնք կապված են հայաստանյան ֆուտբոլի հետ:
Խոսելով Հայաստանի ազգային հավաքականին վերաբերող հարցերի մասին, ՀՖՖ նախագահն ասաց հետևյալը. «Մեր հավաքականն ունի բաց տեղեր, բայց երբ հաղթում է, գտնում ենք, որ ամեն ինչ լավ է: Չեմ ասում, որ մեր պաշտպանները լավագույնն են աշխարհում: Երբ 11 ֆուտոլիստ կատարում են մարզչի հանձնարարությունները, այդ դեպքում և պաշտպանությունն է ուժեղ երևում, և հարձակումը: Ռուսաստանի դեմ խաղում մեր թիմի կեսը չէր կարողանում վազել, ի՞նչ եք պատկերացնում, ոնց պիտի լիներ մեր պաշտպանության վիճակը, բայց եկեք ամեն ինչ չբարդենք պաշտպնների վրա»:
Հայրապետյանը, խոսելով Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին, նշեց, որ Յուրան արդեն վերականգնվում է, նա սկսելու է գոլեր խփել. «Գիտեք ինչի է Յուրան լավ կորպուսով խաղում, որովհետև երիտասարդ տարիքում նրան հայ մարզիչի ձեռք չի կպել: Եթե մարզիչը ճիշտ աշխատի ֆուտբոլիստի հետ, ապա այդ ֆուտբոլիստը կարող է հզոր ֆուտբոլիստ դառնալ:Յուրա Մովսիսյանը, կտեսնեք, խփելու է գոլեր, քանի որ արդեն իր ոտքերը, մկանները ենթարկվում են իր ուղեղին: Յուրան կռվող, պայքարող տղա է: Թեկուզ հիվանդ էլ լինի, ամեն ինչ անում է, որ լավ խաղա, պայքարում է մինչև վերջ, բայց պիտի ասեմ, որ այդպես էլ չի կարելի. ավելի շատ է վնասում իրեն»:
Հաջորդ ֆուտբոլիստը Էդգար Մանուչարյանն էր. «Էդգար Մանուչարյան այն օրը երկու պատահական գոլ խփեց, ու բոլորը սկսեցին, որ պետք է նա հրավիրվի հավաքական: Ես երազում եմ այդ օրվա մասին, բայց դա տղան չի խաղում, պատահական գոլ է խփում, սկսում է հարցազրույցներ տալ: Ինքն իրա ձեռքով կործանում է իրեն. դեռ 27 տարեկան է, հնարավորություն ունի, բայց...ժամանակին մի ամսագիր էր ձեռքիս ընկել, որի մի էջում Մեսսին էր, մյուսում Մանուչարյանն էր ու դեռ 17 տարեկան:Մանուչարյանի նման հզոր ֆուտբոլիստ ես դեռ չեմ տեսել, բայց այդ տղան չի խաղում, չի մտածում իր մասին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1396619991
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել