Բաքվում կայացած Ալիևի և Էրդողանի համատեղ ասուլիսի ժամանակ բազմաթիվ հարցեր են հնչել գյուլենական դպրոցների և Էրդողանի կուսակցության՝ նուրչուների հետ կապերի վերաբերյալ, որին ոչ մի սպառիչ պատասխան չի հնչել: Թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը խոսել են միայն եղբայրությունից, համատեղ ծրագրերից ու երկկողմանի ջերմ հարաբերություններից: Այնինչ պարզ է, որ գյուլբենական դպրոցների թեման բավական ցավոտ հարց է երկու երկրների հարաբերություններում, ինչի մասին գրում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ները: Մասնավորապես կարծիքներ են հնչում, որ Էրդողանը Բաքու է ժամանել նոր «դոսյեով», որն ապացուցում է, որ Ադրբեջանում գյուլենականները շարունակում են նորանոր դիրքեր գրավել: Ամեն դեպքում այս թեման համարվում է Ալիևի և Էրդողանի դռնփակ հանդիպման ժամանակ քննարկված առանցքային թեմաներից մեկը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10201738193485850?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել