Հայաստանում կամաց- կամաց ձևավորվելու է «ջրջրոցի» խաղալու նոր կուլտուրա...Արդեն մի քանի տարի շարունակ, կոնկրտ Մասիս քաղաքում, ուր ջրամատակարարումը բավականին լավ վիճակում է, Վարդավառի տոնից մի քանի օր առաջ, ջրագծերի վրա տեղի են ունենում «վթարներ» և որպես կանոն ջրջրոցու օրը ջուր չի լինում:
Նույն պատմությունն է նաև այս տարի, արդեն 2-3 օր է «վթար» կա և կարծում եմ, որ ջրջրոցու օրը ժողովուրդը էլի կմնա չջրված:
Սակայն մենք հնարամիտ ժողովուրդ ենք, և երբ վերջանում են ջրի բոլոր պաշարները, երեխաները սկսում են իրար վրա քարեր շպրտել... Ինչ խոսք, սա նույնպես զվարճալի խաղ է, սակայն ինչպես գիտենք քարի մեջ «արյուն» կա և ի տարբերություն ջրի, սա վտանգավոր է:
Հումորը մի կողմ թողնելով, ուզում եմ դիմել մեր ջրերի դիրեկտորներին՝ հարգելիներս, մի զրկեք մեզ և մեր երեխաներին այդ օրը հետաքրքիր և զվարճալի անցկացնելու հնարավորությունից, Ձեր «վթարները» վերացրեք արագ տեմպերով...
P.S. Կարծում եմ, որ Մասիս քաղաքի օրինակը միակը չէ...



