Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին գտնվում է Ազգային ժողովում, հաղորդում է NewsBook-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այժմ ընթանում է ոչիշխանական չորս ուժերի՝ Հայ Ազգային Կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Դաշնակցության և «Ժառանգության» ներկայացուցիչների փակ հանդիպումը, որը տեղի է ունենում «Ժառանգություն» խմբակցության սենյակում: Մտնելով Ազգային ժողով՝ Ծառուկյանը շարժվել է դեպի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի սենյակ: Մանրամասներն՝ ավելի ուշ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել