Ժպտալ, հասկացա՝ որքան դժվար է, երբ ամենևին հոգիդ չի տենչում ժպտալ, այնքան դժվար է իրոք ժպտալ այն ժամանակ, երբ ամբողջ հոգիդ ճչում է ցավից, բայց նաև հասկացա` որ մարդիկ երբեք պատրաստ չեն տեսնել ու հասկանալ, անվերջ արտասվող արցունքներդ.. նրանք երբեք չեն ձգտում տեսնել ներաշխարհդ, գոնե մի պահ հասկանալ այն, հաճախ դա նրանց անգամ չիել հետաքրքրում ...
Հասկացա, որ կյանքում մարդուն կերտում է ցավը, այն սկսկում է կերտել քեզ, հասունացնել, ուժեղ դարձնել, հասկացա, որ ցավը ստիպում է կանգ առնել այնտեղ, որտեղ վազում էիր, ստիպում է գնահատել այն, ինչ դեռ կա, և ամենակարևորը այն ստիպում է երբեք ցավ չպատճառել, բայց այնքան դժվար է ցավը տանել, երևի մարդիկ միակն են, ովքեր կարող են ցավը տանել, զգալ, դասեր քաղել .....
Ցավ երեք տառ, որը քեզ երբեմն ստիպում է ապրել մահացած ..........
Ինձ կերտել է կյանքը, ու դեռ կերտում է, իսկ իմ դասագիրքը, դեռ ցավն է ..... :)
Ու ապրել, վայելել տրված յուրաքանչյուր րոպեն, անգամ մահացած. չէ որ կյանքում իրոք կան վայրկյաններ, որոնք արժեն մի ամբողջ կյանք. չէ որ կան պահեր, որը մի օր կդառնա կարոտ, որին ամբողջ սրտով կկարոտենք:
Պարել երբեմն գժի նման, լինել պոռնիկ, լինել մաքուր ու սուրբ, լինել մանուկ, լինել ծաղրածու ու խաբեբա, բայց, միևնույն է, մնալ մարդ, ինչ էլ որ լինի, երբեք չմոռանալ, որ մարդ լինել որքան էլ դժվար է, բայց արժե հասնել դրան, հասկացա, որ պետք է միշտ մարդ մնալ ...
Հասկացա, որքան գեղեցիկ է կյանքը, երբ թռչում ես, երբ վազում ես, ու երբեմն էլ կանգնում ես ու լուռ արտասվում:
Շնչել, այն այնքան գեղեցիկ է, որ անկարագրելի է. չէ որ կյանքը այն տվել է մեզ անվճար, իսկ այն իրականում այնքան թանկ է ......
Հենվել եմ պատուհաններին ու նայում եմ երկնքին, այնքան խոնավ է այն, գուցե նայել է արտասվել, լուռ նայում եմ, թե ինչպես լուռ խոսում կյանքը, թե ինչպես են աստղերը թափվում ցած, նրանք այնքան նման են արցունքների, բայց փայլող արցունքներին, երջանկության արցունքներին:
Այնքան եմ ուզում՝ այս պահը կանգնի, այս ակնթարթը կանգնի, այս լռությունը հավերժ տևի, հոգնել եմ տեսնելուց, զգալուց, մտածելուց, ու հենել եմ ուսերս պատուհաններին, ուզում եմ հավերժանալ այստեղ, մնալ այդպես հավերժ, այն վախը, որ այդ ամենը կդառնա կարոտ, սպանում է ինձ, բայց պետք չէ վախենալ ու ափսոսալ, պետք չէ երբեք. չէ որ հիշողությունները լոկ միայն նրա համար են, որ կյանքը գնահատենք, ինչքան էլ վատ հիշողություններ ունեմ, միևնույն է, կան պահերը, որոնք ստիպում են ժպտալ, անկեղծ ժպտալ ........
Ու նայում եմ, լոկ ոչինչ չեմ մտածում, կարծես դարձել եմ գիշերվա մի մասնիկը, որը դողում է քամուց, բայց սիրում է քամուն, մարդիկ էլ են քամի, երբեմն այնքան հաճելիորեն են մեզ ջերմացնում, ու երբեմն էլ այնքան են սառեցնում ու մրսեցնում է, որ այդ սառնությունից դողում է ամբողջ էությունդ ....
Մարդիկ նման են իրերի, նրանք ժամանակավոր են, ինչպես մանկության խաղալիքները, ինչպես այն ամենը, որ լինում է մեր կյանքում, որ լոկ միայն վերջում հիշողություն դառնա ............
Խմել, խմել օդը, միայնության օդը. ախր չէ որ մարդիկ միշտ հո չե՞ն մնալու մեր կողքին, չէ որ հենց այդ միայնություն է, որը երբեք մեզ չի լքում, հենց նա է միակը գուցե .........
Գնահատել յուրաքանչյուրին, հասկացել եմ մի բան՝ մարդիկ կյանքում, մեր կյանքում լինում են լոկ ժամանակավոր, նրանք մեզ ինչ-որ բան տալով, հեռանում են ...
Ցավը ուտում է հոգիս, աչքերս ցավում են արտասվելուց, բայց ես խենթ եմ, ինչպես այն ծաղրածուն, որը երբեք չի կարող ժպտալ, բայց ժպտում է, որը երբեք չի կարող պարել, բայց պարում է, ու նման այն խենթի, որը գժվել է ցավից, բայց ծիծաղում է լոկ նրա համար, որ կյանքում իրոք կան բաներ, որոնք լացելու չափ ծիծաղելի են դասավորված .........
Հասակացա, որ դժվար է ապրելը, ավելի դժվար, քան մեռնելը, կյանքը մի դասագիրք է, ու մենք մի աշակերտ, մենք երբեք չեն գնահատվում, այլ լոկ գնահատողի դերում ենք, մենք պետք է գնահատենք յուրաքանչյուր դաս. չէ որ կյանքը մեզ սովորեցնում է ապրել, ու ապրելը այնքան գեղեցիկ է, թեկուզ և դժվար ....
ու ժպտում եմ, իրոք հավատացեք ժպտում եմ, լոկ միայն նրա համար, որ ԱՊՐՈՒՄ ԵՄ ....
Ես ուրիշ եմ, իսկ իմ նմաներին լոկ հասկանում են իմ նմանները, իմ նմաները անհասկանալի են, ու երբեք իմ նմաները չեն հասկանում ուրիշներին, ես ուրիշ եմ ու հասկացել եմ, որ ես սիրել գիտեմ, բայց Սերը այնքան դժվար է գտնել, որ ես դադարում եմ այն փնտրել ....
___________
Հոգիս հանգստացավ, ժպտում է իրոք, ծածուկ, թաքուն, իրոք բայց ժպտում եմ, նաև ցավում, բայց կյանքում ամեն բան անցողիկ է, միևնույն է, առավոտը բացվում է, միևնույն է, խեղդող գիշերից հետո գալիս է մաքուր առավոտը ........
Հասկացա, որ արթնացել եմ, ու այնքան գեղեցիկ է առավոտս, հիմա մենակ եմ ես, բայց հիշողություներս գրկել են ինձ, ու ցավ պատճառելու փոխարեն, մի պահ որոշել են ժպտալ սովորեցնել ..........
Ես արթնացել եմ ........
Լինել պոռնիկ, լինել մաքուր ու սուրբ, լինել մանուկ, լինել ծաղրածու ու խաբեբա, բայց, միևնույն է, մնալ մարդ, ինչ էլ որ լինի, մնալ մարդ ......... :)