Newsbook.am-ը գրում է.

Եթե գործատուները շարունակեն «կուտակային» պահումներ կատարել իրենց աշխատակիցների աշխատավարձերից, ապա վերջիններս կարող են դիմել դատարան` իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար: Այս մասին NewsBook-ի հետ զրույցում ասաց «կուտակային» օրենքի մի քանի դրույթների դեմ հայց ներկայացրած հայցվորների փաստաբան Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ այս դեպքում արդեն քաղաքացիները կարող են հղում կատարել Սահմանադրական դատարանի կողմից կայացված և ուժի մեջ մտած որոշմանը, համաձայն որի հակասահմանադրական է ճանաչվել օրենքի «պարտադիր» բացադրիչը, և մինչև լրամշակումների վերջնաժամկետը` սեպտեմբերի 30-ը, կգործի միայն օրենքի կամավոր սկզբունքը:

Հիշեցնենք, որ երեկվանից իշխանության թևի ներկայացուցիչների մակարդակով հայտարարություններ են արվում այն մասին, որ կուտակայինի մասին օրենքը մինչև սեպտեմբերի 30-ը կգործի ճիշտ այն ձևով, որով գործել է հունվարի 1-ից սկսած:

Մասնավորապես` այսօր կառավարության նիստի ժամանակ նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ապա` Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, իսկ երեկ` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

Արաքս Մամուլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել