1in.am-ը գրում է.

Թբիլիսիում իշխող «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի կենտրոնական գրասենյակի դիմաց երթուղային տաքսու վարորդն ինքնահրկիզման փորձ է արել: Ռուսթավի քաղաքի բնակիչն իր վրա բենզին է լցրել, սակայն իրեն այրել նրան թույլ չեն տվել ոստիկանները, հայտնում է INTERFAX-ը:

Դեպքը տեղի է ունեցել Ռուսթավիից երթուղային տաքսու վարորդների ցույցի ժամանակ, որոնք բողոքել են Թբիլիսիի և Ռուսթավիի միջև ուղևորափոխադրումների տենդերի դեմ, որում հաղթել էր վերջերս ստեղծված տրանսպորտային ընկերություն: Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ նրանց արդեն տեղեկացրել են, որ մոտ ժամանակներս նրանց կփոխարինեն տենդերը շահած ընկերության վարորդները:

«Մեզ հայտնի է դարձել, որ այդ տրանսպորտային ընկերությունը պատկանում է փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին: Մենք երթուղայիններ գնելու համար բանկերից վարկ ենք վերցերել, իսկ արդեն մարել չենք կարողանա, քանի որ կորցնում ենք աշխատանքը: Մենք պատասխան ենք պահանջում Կալաձեից՝ ինչով կերակրել ընտանիքին»,- լրագրողներին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Իշխող կոալիցայի և իշխանությունների ներկայացուցիչները չեն հանդիպել բողոքող վարորդների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել