Lurer.com-ը գրում է.
Բրիտանական BBC մեդիաընկերությանհեռուստատեսությունն անդրադարձել է Սիրիայիհայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքի պատմությանն ու#Savekessab շարժմանը, որին միացել են նաևհամաշխարհային հռչակ ունեցող ազգությամբ հայաստղերը: Միջազգային հանրությանը հետաքրքրել է,թե ինչու է Twitter-ում ավելի քան 2 միլիոն հետևորդունեցող Քիմ Քարդաշյանը մի քանի անգամհաղորդագրություն թողել Սիրիայում տեղի ունեցողիրադարձությունների առնչությամբ:«Ինչո՞ւ է Քիմ Քարդաշյանը Twitter-ում անդրադարձելՔեսաբում տեղի ունեցող իրադարձություններին և ինչո՞ւ է նա աղոթում հայերի համար» հարցըպարզաբանելու նպատակով BBC-ի թղթակիցը դիմել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ ԱրամՀամբարյանին, ով պատմում է, որ Քարդաշյանը ազգությամբ հայ է և, չթաքցնելով իր արմատները,բազմիցս իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում զոհվող հայերի առնչությամբ:Այնուհետև BBC-ի լրագրողը պատմում է Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների և այն մասին, որսիրիական գյուղաքաղաքը հիմնականում բնակեցված է հայերով և հարձակումների ժամանակ տուժումեն Քարդաշյանի հայրենակիցները:Ռեպորտաժի ընթացքում հեռուստաընկերությունը ցուցադրում է նաև երգչուհի Շերի և մնացած այլհայտնի աստղերի գրառումները Քեսաբի անչությամբ: «Բազմաթիվ երկրներում մեծ սփյուռք ունեցողհայերը միացան #SaveKessab շարժմանն ու իրենց բողոքն արտահայտեցին Սիրիայում տեղի ունեցողիրադարձությունների վերաբերյալ»,- ռեպորտաժը եզրափակում է լրագրողը հավելելով, որ թեպետշատերը սարկազմով են վերաբերվել Քարդաշյանի գրառումներին, սակայն, դրանք իրենց նպատակինծառայում են:Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքիվրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ ենհաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավելապահով վայրեր: Հայերի մեծամասնությունն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածինեկեղեցու տարածքին մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինըՍիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտպարագաներով և սննդով: Թուրքիայի աջակցությամբ սիրիական զինյալների կողմից Քեսաբի գրավումըդատապարտել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, աշխարհիտարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղելմիջազգային հանրությանը ուշադրության հրավիրելով սարսափելի դեպքերի վրա: Ամերիկահայ երգչուհիՇերը (Շերիլին Սարգսյան), ով «Թվիթեր» միկրոբլոգում ունի ավելի քան 2 միլիոն հետևորդ,անդրադարձել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղում տեղի ունեցող իրադարձություններին խնդրելովպարզել, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ: Հայկական ծագումով ամերիկացի ֆոտոմոդել ՔիմՔարդաշյանը թվիթերյան միկրոբլոգում հետևյալ գրառումն է կատարել. «Եթե դուք չգիտեք, թե ինչ էկատարվում Քեսաբում, խնդրում եմ փնտրեք Google–ում. սա ողբերգություն է: Ես հայ եմ, մանուկհասակում ես շատ եմ լսել նմանատիպ ցավալի պատմություններ»: Այնուհետև Քարդաշյանը հավելել է.«Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի»: Մեկ այլ գրառման մեջ Քարդաշյանը նշել է. «Ես աղոթում եմբոլորի համար»: #SaveKessab հեշթեգը վերջին օրերին լայնորեն տարածվել է սոցցանցերում միջազգային հանրությանուշադրությունը հրավիրելով այդ ողբերգական իրադարձությունների վրա: Սիրիական զորքերն արդենսկսել են գրոհայիններից Քեսաբի ազատագրման գործողությունները: Քաղաքի մերձակայքումբանակային ստորաբաժանումներ են տեղակայվել: Ինչպես հաղորդում են սիրիական լրատվականգործակալությունները, նախաձեռնությունն արդեն ամբողջովին անցել է կառավարական ուժերի ձեռքը:



