Բեթ Էն Գոլդբերգը Կալիֆորնիայի Studio Cake ընկերության սեփականատերն է: Նախկինում նա ճարտարագետ էր աշխատում NASA-ում: Նրա մասնագիտական փորձը ու ճարտարագիտական հմտությունները նրան շատ են պետք գալիս խոհարարական ոլորտում: Բեթն ասում է, որ թե՛ ճարտարագիտության, թե՛ խոհարարության մեջ պրակտիկ մտածելակերպ է հարկավոր:

Բեթն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է հարսանեկան տորթեր պատրաստելով: Նրա պատրաստած տորթերն ասես արվեստի գլուխգործոցներ լինեն: Դրանք այնքան գեղեցիկ են, որ մարդ պարզապես ափսոսում է ուտել դրանք: Տորթերի արտադրությամբ զբաղվող Studio Cake ընկերության կարգախոսն է. «Եթե Դուք կարող եք երազել այդ մասին, մենք կարող ենք պատրաստել դա»: Բեթ Էնի պատրաստած տորթերից շատերը խաբուսիկ տեսք ունեն: Դրանցից մեկը նման է սենդվիչի, մյուսը՝ տեսախցիկի, մի երրորդը՝ կարի մեքենայի:  Մի խոսքով, առաջին հայացքից անհնար է կռահել, որ դրանք տորթեր են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել