Esem.am-ը գրում է.
Երգիչ Միհրան Ծառուկյանն իր երկրպագուների համար անակնկալ ունի. ապրիլի 7-ին կկայանա նրա նոր` «Ծնունդդ շնորհավոր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան: Նկարահանումները կայացել են օրեր առաջ երևանյան փաբերից մեկում: Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է, ոճով զբաղվել են Արայիկ Գաբաջյանն ու Դիանա Շատվերյանը:

Միհրանն առաջինը ESem.am-ին տրամադրեց լուսանկարներ նկարահանման ընթացքից: Դրանք աշխատանքային են և չեն բացահայտում տեսարանները: «Չեմ ցանկանում տեսարանները երևան, թող անակնկալ մնա,- ասաց երգիչը և հավելեց, որ իրավիճակային, ուրախ տեսահոլովակ է ստացվել, որի հերոսները պարողներն են, ովքեր ներկայանում են հատուկ կերպարներով: -Պարը բեմադրել է Վիկա Մարտիրոսյանը: Այս անգամ նա շատ տանջվեց, քանի որ աշխատանքը շատ էր, սակայն արդյունքը, կարծում եմ, լավ կլինի»:

Միհանից տեղեկացանք, որ երգը պատվերով չի եղել: «Գուցե մարդիկ մտածեն, թե սա պատվերով երգ է, հաշվի առնելով, որ նմանատիպ երգերը հիմնականում պատվերով են լինում, սակայն այդպես չէ: Այն իմ նվերն է ինձ շատ հարազատ մարդու տարեդարձին»,- ասաց Միհրանը, սակայն չբացահայտեց, թե ում: Երգիչը չասաց` նա իգակա՞ն սեռի ներկայացուցիչ է, թե ոչ, լսարանին հնարավորություններ տալով ինքնուրույն ենթադրություններ անել: Այնուամենայնիվ, Միհրանից տեղեկացանք, որ պրեմիերան լինելու է նրա տարեդարձից մի քանի օր անց: Երգիչը պետք է ավելի վաղ նկարահաներ այս տեսահոլովակը, սակայն եվրոպական շրջագայության պատճառով նկարահանումները հետաձգվել են. «Տեսահոլովակն արդեն պետք է եթերում լիներ, սակայն քանի որ հետաձգվեց, որոշեցի միանգամից Մայրության և գեղեցկության տոնին ներկայացնել լսարանին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ