Life.panorama.am-ը գրում է.

Էմմին շուտով կներկայացնի «Սիրելով հեռանում եմ» երգի տեսահոլովակը

Երգչուհի Էմմին  ավելի շուտ քան մեկ ամսից անակնկալ կմատուցի  երկրպագուներին. նա հանդիսատեսի դատին կհանձնի իր՝ «Սիրելով հեռանում եմ» երգի տեսահոլովակը: Այս մասին  Life.panorama.am-ին հայտնել է Էմմի մամուլի պատասխանատու Էդգար Մադոյանը: Երգն առաջին անգամ հնչել է  Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Արամ MP3-ի եվրատեսիլյան երգի պրեմիերայի օրը: Դատելով երկրպագուների արձագանքից՝ այն սիրվեց: Երգի երաժշտության հեղինակը Արման Ղազարյանն է, խոսքերինը՝ Սիլվա Հակոբյանը, գործիքավորումն արել է Արա Թորոսյանը՝ Մուրզիկը:  Տեսահոլովակի  ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է, ում գլխավորությամբ այժմ  տարվում են վերջնական աշխատանքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել