
Iphone-ը շատ ավելի լայն հնարավորություններ ունի, քան Դուք կարծում եք: Ուղղակի պետք է իմանալ, թե որ կոճակներին սեղմել:
1. Տառերով գաղտնաբառը՝ նիշերի փոխարեն

Բացեք Կարգավորումներ > Հիմնական > Գաղտնաբառ: Անջատեք «Հասարակ գաղտնաբառ» տարբերակը: Այնուհետև կհայտնվի պատուհանիկ, որը Ձեզ կառաջարկի QWERTY-ստեղնաշարի օգնությամբ նոր գաղտնաբառ ստեղծել:
2. Հաղորդագրությունների ուղարկման և ստացման ժամանակը
Ըստ հիմնական կարգավորումների՝ հաղորդագրությունների ուղարկման ժամանակը չի երևում, սակայն հարկավոր է մի փոքր քաշել էկրանը և այն անմիջապես կհայտնվի:
3. Հեռացրեք գրված տեքստը՝ թափահարելով հեռախոսը
Ուղղակի թափահարելով հեռախոսը՝ կարող եք ջնջել նոր գրված տեքստը: Այն կառաջարկի հեռացնել տեքստը: Եթե Դուք մտափոխվել եք, ապա կարող եք ևս մեկ անգամ թափահարել հեռախոսը և տեքստը կվերադառնա:
4. Ավելի մանրամասն օրացույց՝ մեկ հպումով
Հեռախոսը պարզապես հորիզոնական դիրքով պահեք, և նախանշված իրադարձությունների վերաբերյալ Ձեր օրացույցը բազմաթիվ մանրամասնություններ կցուցադրի:
5. Թաքնված մակարդակ
Կողմնացույցի հավելվածում էկրանը քաշեք դեպի ձախ. կբացվի մակարդակի հավելվածը, որը, ի դեպ, շատ ոճային է:
6. Շարունակական նկարահանում՝ մեկ սեղմումով
Սեղմած պահեք լուսանկարելու կոճակը, որից հետո կհայտնվի հաշվիչը, իսկ հեռախոսը բազմաթիվ լուսանկարներ կանի:
7. Խելացի ստեղնաշար
Հեռախոսի ստեղնաշարը բազմաթիվ թաքնված հնարավորություններ ունի: Օրինակ՝ Դուք կարող եք երկու անգամ սեղմել բացատը, որպեսզի ավտոմատ կերպով վերջակետ դրվի: Կամ կարող եք սեղմած պահել վերջակետի կոճակը և կհայտնվի դոմեյների մի քանի տարբերակ (.com, .net և այլն):
8. Նկարահանում՝ ձայնը բարձրացնելու կոճակով
Դուք կարող եք լուսանկարել ձայնի բարձրացման կոճակով:
9. Տարբեր վիբրացիաներ
«Կոնտակտներ» հավելվածում ոչ միայն կարող եք տարբեր համարների տարբեր զանգեր ընտրել, այլև կարող եք հատուկ վիբրո ազդանշան միացնել:
10. Միացրեք «Թռիչք» ֆունկցիան՝ հեռախոսն ավելի արագ լիցքավորելու համար
Այս ֆունկցիայով Iphone-ը երկու անգամ ավելի արագ է լիցքավորում, և դա շատ հարմարավետ է զբաղված մարդկանց համար:
11. Պաշտպանություն երեխաներից
«Հիմնական» մենյուի մեջ գտեք «Սահմանափակումներ» ներդիրը: Այնտեղ կարելի է փակել այս կամ այն հավելվածի, AppStore-ից գնումներ կատարելու և տվյալներ հեռացնելու հասանելիությունը: Շատ օգտակար ֆունկցիա է, եթե երեխաներ ունեք:



