Մենակ Հայաստանում է հնարավոր, որ ինչպես շատ դիպուկ նշեց ընկերներիցս մեկը, ՍԴ-ի մակարդակով հայտարարվի, որ երկրի անվտանգության ու կայունության համար անհրաժեշտ է, որ համարյա մեկ տարի գործի հակասահմանադրական դրույթներով հագեցած օրենք:

Ի՞նչ խոսք, ես էլ երեկ էյֆորիայի ալիքին տրվեցի, բայց ներքուստ զգում էի, որ մեզ ազգովի հերթական անգամ... ըըըը... ոտնձգության ենթարկեց կառավարությունն ու իշխանական համակարգն առհասարակ, պարզապես բարդ իրավաբանական տերմինալոգիայի պատճառով չէի կարողանում հասկանալ, թե կոնկրետ որտե՞ղ, ո՞նց ու ինչքանո՞վ:

Հիմա հասկացա. մենք այս տարվա 9 ամսվա համար պետք է վճարենք պարտադիր կուտակային բաղադրիչ, որի արդյունքում կհավաքագրվեն տասնյակ միլիոն դոլարներ: Մենք այդ փողի երեսը հավանաբար էլ չենք տեսնի, սեպտեմբերից հետո էլ ինչ-որ կոսմետիկ փոփոխություններ կանեն, ու օրենքը կդառնա դե յուրի ոչ պարտադիր բաղադիչով, բայց դե ֆակտո, բոլոր պետական հաստատությունների աշխատողները, ինչպես նաև այն մասնավոր կազմակերպություններինը, որոնց վրա ԿԲ-ն, կառավարությունը և պետական այլ ինստիտուտներ որոշիչ ազդեցություն ունեն, կդառնան համակարգի «կամավորներ»...

Ոմանք թերահավատորեն են մոտենում ասածիս, բայց ես կարծում եմ, որ սենց տապոռնի ձևով էս տականք օրենքը առաջ բրթելը պայմանավորված է նրանով, որ բյուջեն էն կարգի ա թքել փայտիկին, որ մի տեղից պետք ա փող ճարեն՝ արտաքին պարտքը սպասարկելու և սոցվճարները ժամանակին կատարելու համար:

Չգիտեմ, ախպեր, գուցե իրավաբանական տեսանկյունից ամեն ինչ տեղավորվում է օրենքների ու տրամաբանության մեջ, բայց բարոյական ու զուտ մարդկային տեսանկյունից ոչ մի կերպ չի տեղավորվում: Ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունք դրսևորող դեռ ոչ մի իշխանություն լավ վերջաբան չի ունեցել....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել