Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ Ռազմածովային ուժերը երկարաձգում են Սև ծովում Truxtun ականակիր նավի մնալու ժամկետը և լրացուցիչ ռեսուրսներ են ուղարկում, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Ճեպազրույցի ժամանակ նա պատասխանել է լրագրողի հարցին, թե որքանով է համոզիչ Վաշինգտոնի պատասխանը Մոսկվային:
«Մենք 6 F-15 կործանիչ ենք ուղարկել Բալթիկա օդային պարեկության համար: 12 F-16 ԱՄՆ-ից ժամանել են Լեհաստան, որպեսզի աջակցեն պաշտպանական հարցերում: Truxtun ականակիրը շարունակելու է մնալ Սև ծովում: Լրացուցիչ ռեսուրսներն են ուղարկվում Սև ծով»,- ասել է Էռնեստը:
Նա, սակայն, չի նշել, թե խոսքն ինչ լրացուցիչ ռեսուրսների մասին է:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/97282
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



