Life.panorama.am-ը գրում է.

Երիտասարդ երգիչ Սարգիս Ավետիսյանը, ով արդեն հասցրել է երկրպագուների բանակ ձևավորել, շուտով հանրությանը կներկայացնի իր նոր՝ թվով վեցերորդ տեսահոլովակը:Life.panorama.am-ը Սարգսի հետ զրուցել է նրա նոր երգի, տեսահոլովակների ծախսերը հոգալու, սպասվող դուետի մասին ու պարզել՝ ինչպիսին պետք է լինի երգչի սրտի տիրուհին:
-Արդեն մի քանի տարի է՝ երգարվեստում եք. ո՞րն է ոլորտի ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Երևի թե ճանաչումը և այս բնագավառի ընկերներս, ովքեր պրոֆեսիոնալներ են, մշտապես ինձ օգնում և ուղղորդում են:
-Երկրպագուների համար ի՞նչ եք նախապատրաստել առաջիկայի համար:
-Մի քանի օր առաջ ավարտվել են իմ՝ թվով վեցերորդ տեսահոլովակի նկարահանումները: «Դու իմն ես» ռիթմիկ երգի երաժշտության հեղինակը Ռուզան Անդրեասյանն է, խոսքերինը՝ Սենիկ Բարսեղյանը, գործիքավորումը կատարել է Սերգեյ Հովհաննիսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քոչարյանն է:
-Հիմա որտե՞ղ եք աշխատում:
-Արդեն չորս տարի է՝ երգում եմ N-show ակումբում:

-Տեսահոլովակներ նկարահանելու համար մեծ գումար է պետք. միայն Ձեր աշխատանքով հնարավո՞ր է վաստակել այն:
-Երգարվեստում քայլեր անելու ուղին ինձ համար բավականին բարդ է եղել, տեսահոլովակներս ինձ հեշտությամբ չեն տրվել: Իհարկե, ինքս իմ աշխատանքով կարողանում եմ հոգալ անհրաժեշտ ծախսերը, բայց ասեմ նաև, որ ինձ ֆինանսապես օգնում են ծնողներս ու ընկերներս, որոնց շատ շնորհակալ եմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ