Այսպես է պատահում, երբ ամեն ինչ խառնում են:

Հումորով ազգ ենք, էլի, երեկ ՍԴ 64 էջից որոշմանը զուգահեռ Հայաստանում ծնվեց 85 անեկդոտ, 36 հումորային ստատուս ու մեկ տասնյակից ավել դեմոտիվատոր: Որոշման վերջին էջը կարդալուց հետո ժողովուրդը սկսեց ուրախանալ շնորհավորել, բայց եկավ Դավիթ Հարությունյանը ու ասեց, որ մեկ ա, կուտակելու ենք: Դե, բնականաբար, ինքը դարձավ բոլորի աչքի գրող, բայց, մեկ է, ոչ ոք ոչինչ չէր հասկանում, մինչև երեկ Թոխյանը չբացատրեց որը որից հետո ա:

Երեկ «Ռեալը» հյուրընկալել էր «Բորուսիային»: Բորուսիան էլ համեստ հյուրի պես պարտվեց: Կարևորը Մխիթարյանը աչքի ընկավ. հիմա ոնց աչքի ընկավ՝ դրական, թե բացասական, կապ չունի: Ոչինչ, գերմանացիները + հայը իրենց ասելիքը կասեն Գերմանիայում, այ ստեղ Մխիթարյանը կարևորը աչքի ընկնի փայլուն գոլով կամ փոխանցումով:

Այսպես է պատահում, երբ իրավիճակը ճիշտ չեն գնահատում և ամեն ինչ խառնում են իրար: Շանթը իր ա որդուն տարավ, ներքաշեց քաղաքականության մեջ, հիմա գործ է հարուցվելու Շանթի որդու նկատմամբ: Ստեղ ոչ մեկ մեղավոր չէ. Շանթի որդին փոխանակ դասերը աներ, ու Շանթը իր տղայի մասին մտածելով նրան չխառներ էս ամենին, տարավ ու կոխեց ամենաթեժ կետը: Եթե իրավիճակն այդպես սառնասիրտ են գնահատում՝ հետևանքն էլ սա է լինում:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Իտալիայի Վենետիկ քաղաքում բերման են ենթարկվել 22 հոգի, որոնք պայքարում են Վենետիկի անկախացման համար: Մարտի 16-22 ընկած ժամանակահատվածում Վենետիկի բնակչությունը հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել Վենետիկի անկախացմանը: Հայաստանյան Մայդանի ներկայացուցիչները ի՞նչ կասեն, Եվրոպան ի՞նչ պատժամիջոցներ կսահմանի Իտալիայի նկատմամբ, ստեղ էլ հո ռուսը կամ Պուտինը մեղավոր չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել