Վոլոդյա Ավետիսյանը հայտարարեց, որ դատարան բերելուց առաջ իրեն երեք ժամ պահել են «զրոյական աստիճանի» պայմաններում168.am-ը գրում է.

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն այսօր դատարանում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց գործով դատախազին: Նա նշեց, որ քրեական գործով թույլ են տրվել Քրեադատավարական օրենքի էական և կոպիտ խախտումներ, կամայականորեն խախտվել են պաշտպանական կողմի իրավունքները «մեղադրողի գիտությամբ և համաձայնությամբ»:

Նման հանգամանքներն, ըստ պաշտպանի, օբյեկտիվորեն կասկածի տակ են դնում դատախազի անաչառությունը: Արա Զաքարյանը նշեց, որ քրեական գործով անցնող անձանց և Վոլոդյա Ավետիսյանի ցուցմունքների միջև առկա են եղել էական հակասություններ, ինչի պայմաններում քննիչը պետք է առերեսումներ աներ, սակայն դա տեղի չի ունեցել:

Ա. Զաքարյանի խոսքով՝ նախաքննական մարմինը նշել է, որ վկաներին հարցեր ուղղելու հնարավորություն կունենան դատարանում, սակայն այժմ հայտնի է դարձել, որ վկաների մի մասը  Հայաստանում չեն և իրենք տեսականորեն հնարավորություն չեն ունենալու նրանց հարցաքննելու:

Արա Զաքարյանն ասաց, որ քրեական գործի քննության ընթացքում քրեական հետապնդման մարմինը բացառել է զինծառայողների կողմից հանցանք կատարելու հանգամանքը, ինչի պայմաններում ՊՆ քննչական ծառայությունը այն այլևս չպետք է  շարունակեր քննել գործը:

«Պաշտպանական կողմի պահանջներն այն մասին, որ գործը պետք է ուղարկվի այլ մարմին, մերժվեցին մեղադրողի կողմից այն հիմնավորմամբ, որ գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելն անիմաստ է համարում, քանի որ դա կբերի գործի քննության անհարկի ձգձգման: Մեղադրողի նման դիրքորոշումը տեղիք է տալիս ողջամտորեն պնդելու, որ իրականում նա շահագրգռված է եղել սույն քրեական գործը պահել իր հսկողության տակ»,- ասաց պաշտպանը: «Պաշտպանական կողմը նախորդ դատական նիստին միջնորդություն հարուցեց Վոլոդյա Ավետիսյանին կալանքից ազատելու վերաբերյալ: Միջնորդության դեմ առարկելով՝ մեղադրողը նշեց, որ գործով ձեռք բերված ապացույցներից երևում է, որ Վոլոդյա Ավետիսյանն ազատության մեջ գտնվելու դեպքում կխոչընդոտի քննությանը՝ քրեական դատվարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու և այլ ճանապարհով՝ նշելով, որ նախաքննության ընթացքում նման դեպքեր են տեղի ունեցել: Պաշտպանական կողմ հայտարարում է, որ մեղադրողի հայտնած տեղեկություններ հիմնազուրկ են և չեն բխում քրեական գործի նյութերից»,- դատարանում ասաց Արա Զաքարյանը:

Մեղադրող դատախազ Հենրիկ Բաբիկյանը նշեց, որ ինքնաբացարկի միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման: Նա ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանը նախաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունքներ տալ, հետևաբար նրա ու գործով անցնող անձանց ցուցմունքների միջև հակասության մասին խոսք լինել չի կարող: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել