Լողավազան այցելելու ժամանակն է. 7 բան, որ անհրաժեշտ է մինչև մարզանքի գնալը

Aroxj.am-ը գրում է.Եղանակները տաքացել են: Դրսում գարուն է: Ճիշտ ժամանակն է մտածել լողավազան այցելելու մասին: Լողը համարվում է լավագույն կարդիո-վարժություններից: Ավելին այն կարելի է ասել միակ սպորտաձևն է, որով զբաղվելիս աշխատում են մարմնի գրեթե բոլոր մկանները: Այն օգնում է բարձրացնել մկանների տոնուսը, մաշկը դարձնել ավելի առողջ և ձիգ: Այն յուրահատուկ սնուցում է շնչուղիների ու սրտամկանի համար: Եթե մինչև այժմ չեք փորձել զբաղվել լողով, բայց այժմ որոշել եք գնալ լողավազան, ապա այս հոդվածը ձեզ համար է: Սակայն մինչև այդ համոզվեք, որ չունեք վարակիչ կամ ինֆեկցիոն որևէ հիվանդություն, նաև քրոնիկ հիվանդություններ, որոնց դեպքում լողը կամ ջուրը հակացուցված են: Aroxj.am-ը ներկայացնում է այն իրերը ցանկը, որոնք անհրաժեշտ են լողավազան գնալուց առաջ:

1, Թվում է` լողազգեստի մասին հիշատակելը ծիծաղելի է, սակայն, եթե մոռացել եք լողազգեստը, ապա` ձեր այցելությունը դառնում է անիմաստ: Պակաս կարևոր չէ դրա ճիշտ ընտրությունը: Տղամարդկանց դեպքում այն պետք է լինի կարճ մինչև ազդրերը, որպեսզի ոտքերը կարողանանք ազատ շարժել: Ցանկալի է, որպեսզի այն ամուր գրկի ձեր ոտքերը: Դա կօգնի ավելի արագ առաջ շարժվել ջրում:

2, Եթե դուք տեսղության խնդիր ունեք, կրում եք կոնտակտային լինզաներ, ապա ջրակայուն կամ լողավազանային ակնոցը պարտադիր է: նախ դրանք պաշտպանում են աչքերը քլորից, հետո դրանցով կարող եք աչքերը բաց պահել ջրի տակ ու ավելի ճիշտ վերահսկել ընթացքը ջրում:

3, Մաքուր և չոր սրբիչ: Ցանկալի է, որ այնքան մեծ լինի, որ կարողանաք ամբողջ ամրմինը ծածկել, բայց ամիաժամանակ շատ տեղ չզբաղեցնի սպորտային պայուսակում:

4,  Հողաթափեր: Սա ձեր իսկ անվտանգության համար է: Առաջին հերթին այն կպաշտպանի տարբեր բակտերիաներից, երկրորդը չի թողնի որպեսզի դուք սայթաքեք թաց հատակի վրա: Հենց այս նպատակով էլ ընտրեք այնպիսի հողաթափեր, որոնց տակը կան անհարթություններ` ընկնելուց խուսափելու և կոտրվածքներ ստանալուց ապահովագրվելու համար:

5, Վերցրեք հիգիենիկ պարագաներ շամպուն, օճառ: Սրանք անհրաժեշտ են հիգիենան պահպանելու և քլորից մարքվելու համար:  Ցանկալի է, որ ունենք նաև մազաչորացուցիչ (ֆեն) և սանր` ուղղակի, որ գզգզված մազերով դուրս չգաք:

6, Մաքուր ներքանզագեստ: Ուղղակի, որովհետև դա հիգիենայի տարրական կանոն է

7, Կանայք ու աղջիկները կարող են ունենալ նաև կոսմետիկայի համար նախատեսված փոքրիկ պայուսակ, որտեղ կպահեն քսուկներ ու կրեմներ` գեղեցիկ տեսքով լողավազանը լքելու համար:

Պատրաստեց` Արա Վարդանյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել