Միացեք մեզ հույսի շող ներշնչելու Քեսաբահայերին
Ընկերներ,
Ինչպես գիտեք, մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա: Քեսաբում բնակվում էին մոտավորապես 2,000 հայ, որինց մեծ մասը Հայոց Ցեղասպանության ժամանակ արտագաղթածների երեխաներ ու թոռներ էին: Թուրքիայի ահաբեկչական խմբավորումը, որը կապ ունի Ալ-Քաիդայի ծայրահեղականների հետ, հարձակում է իրականացրել Քեսաբ քաղաքի վրա…… արձակված հրթիռներ …. կրակոցներ….. Եվ այս ամենը անմեղ քաղաքացիների հանդեպ: Քեսաբահայերի մեծ մասը ստիպված են եղել լքելու իրենց բնակավայրը, ոմանք թաքնվել են սարերում, մյուսները` տեղափոխվել Լաթաքիա և ժամանակավոր ապաստան գտել Հայկական եկեղեցու և դպրոցի տարածքում:
Կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին աջակցելու համար Ջինիշյան հիշատակի հիմնադրամը կազմակերում է դրամահավաք Սիրիայի քեսաբահայերին օգնելու համար: Ջինիշյան հիմնադրամը ունի մասնաճյուղ Սիրիայում և կարող է արագ իրականացնել տարբեր կազմակերպչական աշխատանքներ Ձեր կողմից նվիրաբերած գումարը քեսաբահայերին հասցնելու, կամ նրանց անհրաժեշտ ծառայություններ մատուցելու համար: Քառասուն տարուց ավել Ջինիշյան հիմնադրամը Սիրիայում դժվար կացության մեջ գտնվող հայերի համար իրականացնում է տարբեր ծրագրեր` օգնելով նրանց հոգալու առօրյա կարիքները և հաղթահարելու աղքատությունը, առողջական և այլ խնդիրները:
Միացե՛ք մեզ՝ օգնելու քեսաբահայերին: Կատարե՛ք նվիրատվություն: Ձեր աջակցությունը հնարավորություն կտա հրատապ օգնության ձեռք մեկնելու կարիքի մեջ գտնվող քեսաբահայերին:
Մենք կշարունակենք աղոթել մեր հայրենակիցների համար` խնդրելով խաղաղություն, որպեսզի փախստականները և տեղահանվածները կարողանան շուտափույթ վերադառնան իրենց տները:
Ցանկության դեպքում կարող եք գումարային փոխանցումներ անել հետևյալ մեթոդներով:
1. Բանկային Փոխանցում:
Շահառուի Անուն: ՋԻՆԻՇՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Շահառուի Հասցե: 34 Աբովյան փ., բն. 5, Երևան 0009, Հայաստան
Բանկ: HSBC Bank Հայաստան
Բանկի հասցե: 66 Տերյան փող., Երևան 0009, Հայաստան
SWIFT կոդ: MIDLAM22
Հաշվեհամար: 001-111616-102 ԱՄՆ դոլլար
2. Առ ցանց:
Այցելելով հետևյալ կայքը
Այցելելով Ջինիշյան հիշատակի հիմնադրամի գրասենյակ (334 Աբովյան փ., բն. 5, Երևան 0009, Հայաստան)
Նախաձեռնության ավարտից հետո բոլոր բարերաները կստանան մանրամասն հաշվետվություն:



