Armsport.am-ը գրում է.
Այսօր մեկնարկեց Չեմպիոնների լիագայի ¼ եզրափակչի՝ «Ռեալ» - «Բորուսիա» դիմակայությունը: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում եւ ավարտվեց իսպանական ակումբի հաղթանակով՝ 3:0 հաշվով:
Խաղադաշտում թիմերը ներկայացրել են հետեւյալ ֆուտբոլիստները.
«Ռեալ». Կասիլյաս(ավագ), Պեպե, Կարվախալ, Ռամոս, Կոեւնտրաու, Մոդրիչ, Ալոնսո, Իսկո(71), Բեյլ, Ռոնալդու(80), Բենզեմա(75):
Պահեստայիններ. Դիեգո Լոպես, Վարան, Նաչո, Կասեմիրո(80), Իլյարամենդի(71), Խոսե Ռոդրիգես, Մորատա(75)
«Բորուսիա». Վայնդենֆելեր, Հումելս, Սոկրատիս, Պիշչեկ(67), Դուրմ, Շահին, Կել(ավագ)(73), Գրոսկրոյց, Մխիթարյան(63), Ռոյս, Օբամեյանգ:
Պահեստայիններ. Լանգերակ, Ֆրիդրիխ, Կիրչ, Հոֆման(63), Յոյիչ(73), Շչիբեր(67), Դուկշչ:
Հանդիպման հենց մեկնարկում «Ռեալին» հաջողվեց արագ գոլ խփել, «Բորուսիայի» պաշտպանության անուշադիր խաղի արդյունքում Կարվախալն եւ Բեյլը ստեղծեցին առաջին գոլը: «Ռեալի» վտանգավոր հակագրոհ վնասվազերծելուց հետո գնդակը հայտնվեց Մխիթարյանի մոտ ով կորցեց չկարողացավ պահել գնդակը, այն հայտնվեց Իսկոյի մոտ եւ 2:0: Երրորդ գոլը ժամանակ անփույթ գործեց Պիշչեկը ով սխալ փոխանցում կատարեց կենտրոնական հատված: Ընդհանուր առմամբ, եթե չլիներ «Բորուսիայի» դարպասապահ Վայդենֆելերի փայլուն խաղը հաշիվը կարող էր լինել ավելի խոշոր: Մյուս կողմից շատ վստահ գործեց Պեպեն, ով երկու անգամ փրկեց «Ռեալին» Մխիթարյանի հարվածներից հետո: Հայ լեգիոները անվստահ խաղ ցուցադրեց եւ առաջինը լքեց խաղադաշտը՝ տեղը զիջելով Հոֆմանին:
«Բորուսիայի» ավագ Սեբաստիան Կելը դեղին քարտ ստացավ եւ բաց կթողնի պատասխան հանդիպումը:
«Ռեալ» - «Բորուսիա»՝ 3:0
Գոլերը՝ Բեյլ 4, Իսկո 27, Ռոնալդու 57
Ավելացնենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 8-ին:



